«Արբիտրաժում ՀՀ-ի պարտությունը կարող է առաջացնել 1 և ավելի մլրդ դոլարի պարտավորություն, իսկ ՀՀ-ի տարեկան բյուջեն հազիվ 3 մլրդ է»
Advertisement 1000 x 90

«Արբիտրաժում ՀՀ-ի պարտությունը կարող է առաջացնել 1 և ավելի մլրդ դոլարի պարտավորություն, իսկ ՀՀ-ի տարեկան բյուջեն հազիվ 3 մլրդ է»

Դավիթ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանքը շահագործել-չշահագործելու հարցը պիտի հանգի պարզ հաշվարկների ու թվային արդյունքի:
Հաշվարկները մոտավոր սրանք են.

1. Գնահատել պետության համար հանքից սպասվելիք եկամուտը (հարկեր, տուրքեր, այլ վճարներ), ավելացնել աշխատատեղերով պայմանավորված ֆինանսական էֆեկտը, այլ հարակից ծառայություններից ստացվող բյուջետային լրացուցիչ մուտքերը և այլ դրական արդյունքները (ԴՐԱԿԱՆ արժեք):

2. Գնահատել շահագործման հետևանքով շրջակա միջավայրին հասցվող հնարավոր ռիսկերը, դրամական արտահայտությամբ վնասի արժեքը, գնահատել հասցված վնասի վերականգնման հնարավորությունները և արժեքը (ԲԱՑԱՍԱԿԱՆ արժեք):

3. Գնահատել Չ´շահագործման հետևանքները, այդ թվում` հնարավոր արբիտրաժային վեճում պարտվելու հավանականությունը և արժեքը, դրա հետևանքով երկրի ռեպուտացիոն ռիսկը և նոր դիրքը տարբեր վարկանիշներում, դրանց թվային արժեքը, պետության չստացվող եկամտի չափը, չբացվող աշխատատեղերի դրամական արժեքները և այլն: (ԲԱՑԱՍԱԿԱՆ արժեք):

Վերոնշյալ արժեքների համադրության արդյունքն էլ պիտի ցույց տա շահագործման նպատակահարմարությունը: Սա է, որ կառավարությունը, կարծում եմ, հաշվում է և այս տրամաբանությամբ էլ առաջնորդվում է: Էական դրական արժեք ստանալու դեպքում` ՊԵՏՔ է շահագործել, չնչին բացասականի դեպքում` ՈՉ:

Ի դեպ, արբիտրաժում ՀՀ-ի պարտությունը կարող է առաջացնել $1 և ավելի մլրդ-ի պարտավորություն, իսկ ՀՀ-ի տարեկան բյուջեն հազիվ $3 մլրդ է: Հետևությունները թող անեն մասնագետները և, ի վերջո, կառավարությունը:

Մնացած ոչ մասնագիտական հնչող գնահատականները լուրջ չեն և հուզական են, իսկ դրանցով առաջնորդվելը պոպուլիզմ է և որոշ դեպքերում` երկիրը մինչև դեֆոլտի դուռը հասցնելու ճանապարհ:

Կներեք չորությանս համար. ես տնտեսագետ եմ ու թվերի մարդ եմ:

Պատրաստ եմ քարկոծվել…»:

ԱՄՈւԼՍԱՐԻ ՄԱՍԻՆՀանքը շահագործել-չշահագործելու հարցը պիտի հանգի պարզ հաշվարկների ու թվային արդյունքի: Հաշվարկները…

Gepostet von David Khachatrian am Montag, 19. August 2019