«Երեխաներն արվեստն ավելի լավ են զգում». Երևանի շենքերը նկարազարդողների հետաքրքիր պատմությունները. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Երեխաներն արվեստն ավելի լավ են զգում». Երևանի շենքերը նկարազարդողների հետաքրքիր պատմությունները. armeniasputnik.am

Երևանի բազմահարկ շենքերի պատերին հիմա ավելի հաճախ կարելի է վառ պատկերներ տեսնել։ Եթե նախկինում գույնզգույն գրաֆիտիները երևանաբնակներից շատերը վանդալիզմ էին համարում, ապա այսօր «սթրիթ արտը» դարձել է գրեթե պարտադիր «կոսմետիկ միջոց» անգույն ու անշուք շենքերի համար։

«Սթրիթ արտը» Դավթաշենում

Ճիշտ է, նկարչի համար միայն նկարելու ունակությունն ու ցանկությունը բավարար չեն։ Նա պետք է իշխանությունների թույլտվությունը ստանա, վատ չէր լինի նաև ֆինանսավորում գտնել։ Ամենահամեստ հաշվարկներով` ավտոտնակի վրա միայն մեկ պատկեր նկարելու համար 80 հազար դրամ է հարկավոր (և սա` նկարչի աշխատանքի վարձատրությունը չհաշված)։

Քաղաքային իշխանությունները հազվադեպ են խրախուսում փողոցային արվեստը ոչ միայն այն պատճառով, որ դա թանկ հաճույք է, այլև շուտ մաշվող։ Սթրիթ նկարն ապրում է այնքան, որքան ներկի պիտանելիության ժամկետն է։ Հաճախ` ընդամենը մեկ տարի։ Այսինքն` նկարը չի մաքրվում, սակայն դրա վառ գույներն արևի լույսից նկատելիորեն խամրում են։ Հենց այդ է պատճառը, որ իշխանությունները և կոմերցիոն կազմակերպություններն առավել հաճախ ֆինանսավորում են կամարների նկարազարդումը։

Առաջին փողոցային նկարները մայրաքաղաքի շենքերի պատերին հայտնվեցին համեմատաբար նոր վարչական շրջանում` Դավթաշենում։ 2012 թվականից Դավթաշենի վարչական շրջանի ադմինիստրացիայի աջակցությամբ թաղամասի շենքերի պատերը կերպարանափոխվեցին։ Նկարների հեղինակները Երևանի գեղարվեստի ակադեմիայի 15 ուսանողներն էին։

«Թաղամասում ամեն քայլափոխի մանկական խաղահրապարակների ու բազմաթիվ երեխաների կարելի էր հանդիպել։ Մեզ ընդհանրապես թվում էր, որ ամբողջ Դավթաշենում միայն երեխաներ են ապրում, – պատմում է «Դավթաշենի նկարիչներից» մեկը` Արթուրը։  «Երեխաները պարտադիր մասնակցում էին աշխատանքներին, բայց դադարում հետաքրքրվել պատկերով, երբ դրանք պատրաստ էին լինում»։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am