Սա շատ հայտնի դափնեպսակ է Մյունխենի թանգարանից: Այն գտել են Իտալիայի Արմենտո բնակավայրից, թվագրված ՄԹԱ 370-360 թթ.:
Շատ վարկածներ կան այս շեդեվրի վերաբերյալ, ասեմ միայն որ այն չի համապատասխանում հունա-հռոմեական դիցաբանությանը:Թագը հայկական է, իսկ աստվածուհու վզնոցը խաղողի ողկույզ, որը թույլատրում է ենթադրել որ այն ԱՆԱՀԻՏՆ է պատկանել:
Հիշեք- «Եւ Արիները Արարատից դուրս վռնդեցին դրսից եկած բոլոր քարավանները, հրաժարվեցին Անապատից եկած առատ բարիքից: Արիները այլևս սնվում էին միայն արարատյան բարիքով: Նվազ էր արարատյան բարիքը, բայց աստվածային սնունդ էր: Եւ շուտով Արիների միջից վերացան այդ հյուծող հիվանդությունները: Առողջացան Արիները: Քանդեցին շուկաները և ագարակներ սարքեցին: Հերկեցին Արարատի հողը, ցանեցին, խնամեցին: Եւ Արարատի հողը առատ բերք տվեց նրանց:
Երջանիկ էին Արիները, ցնծում էին: Երգն ու պարը ուղեկցում էին բերքահավաքին: Մեծ խարույկներ էին վառում, շուրջպար էին բռնում ու փառերգեր էին նվիրում Մայր Անահիտին:
Մայր Անահիտն էլ իջավ Արարատ, միանալու այդ բերքահավաքի երջանիկ տոնախմբությանը: Նա վերցրեց խաղողի ողկույզը, օրհնեց այն, ապա ճզմեց և խաղողի հյութով օծեց բոլոր բարիքներն ու ասաց.
– Սիրելի զավակներս, ահա ես օրհնեցի այս անուշահամ խաղողը և նրա հյութով օծեցի բոլոր բարիքները: Վայելեք դրանք և այս խաղողից պատրաստված սուրբ ըմպելիքով` գինիով, միշտ օծեք ձեր աստվածային սնունդը:
Եւ այնուհետև Արիները ամեն բերքահավաքին խաղողի առաջին բերքը նվիրում են Մայր Անահիտին: Մայր Անահիտը օրհնում է խաղողը և այդ խաղողի հյութով օծում է Արարատյան բարիքը»:
Նկարիչ Սուքիաս Թորոսյանի ֆեյսբուքյան էջից: