Շատերը համոզված են, որ սենյակային բույսերը բարելավում են սենյակի օդի որակը և այն մաքրում: Բայց իրականում այնքան էլ այդպես չէ, պնդում են Դրոքսելի համալսարանի գիտնականները: 200 գիտական հետազոտությունների նրանց նոր ակնարկը հրապարակվել է Journal of Exposure Science and Environmental Epidemiology-ում:
Գիտնականների խոսքով՝ սենյակային բույսերը սենյակի օդը մաքրում են և այն թթվածնով հարստացնում միայն այն դեպքում, եթե յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրին բաժին է ընկնում 10-1000 բույս՝ կախված տեսակից:
Պարզվել է, որ պարբերական օդափոխությունը օդն ավելի արդյունավետ է մաքրում, քան սենյակային բույսերը: Այսպես 2 բաց պատուհանների արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է միջին չափի գրասենյակում կամ սենյակում դնել 680 բույս կամ ամեն քառակուսի մետրին՝ 5 բույս: Օդն ավելի լավ դարձնելու համար, քան փողոցում է, այս ցուցանիշն աճում է մինչև 100 բույս քառակուսի մետրին:
Հետազոտողները նշում են, որ առասպելն արմատավորվել է 1989 թվականին, երբ ՆԱՍԱ-ի փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ բույսերը օդից հեռացնում են մինչև 70 տոկոս աղտոտիչները՝ մեկ խորանարդ մետր չափերով անթափանց խցում գտնվելու դեպքում: Սակայն այս միջավայրը զգալիորեն տարբերվում է շենքերի ներսի պայմաններից: Հաստատությունում հեղձուկ օդը շատ ավելի արագ է թարմացվում բաց պատուհանների դեպքում, քան բույսերի առկայությամբ: