Ռուսաստանցի մասնագետներն արհեստական ինտելեկտին սովորեցրել են հետազոտել բիոպսիայի արդյունքները եւ անսխալ կերպով ախտորոշել շագանակագեղձի քաղցկեղը: Հետագայում նրանք պլանավորում են կատարելագործել ծրագիրը, ինչի արդյունքում այն կկարողանա աշխատել ուռուցքային հիվանդությունների մյուս տեսակների հետ: Այդ մասին հայտնել է նախագծի մասնակիցներից մեկի՝ Տոմսկի պետական համալսարանի մամուլի ծառայությունը:
Այժմ բժիշկները շագանակագեղձի քաղցկեղն ախտորոշում են հյուսվածքների նմուշների անալիզի օգնությամբ, որոնք վերցնում են բիոպսիայի ժամանակ: Այդպիսի ախտորոշման դեպքում պացիենտի օրգանիզմից բջիջներ կամ հյուսվածքներ են վերցնում: Սովորաբար բիոպսիայի այդպիսի նմուշներով աշխատում են մի քանի մասնագետներ, որոնք ախտորոշումը կատարում են միասին:
Այդպիսի մոտեցման գլխավոր մինուսն այն է, որ այս դեպքում որոշումն ընդունում են մարդիկ, որոնք կարող են սխալվել: Այդ խնդիրը լուծելու համար ռուսաստանցի գիտնականները մշակել են մի ծրագիր, որն ուսումնասիրել է ախտահարված բջիջների մասին մեծածավալ տվյալները եւ այժմ կարող է դրանք առողջներից առանձնացնել: Նա կարող է հարյուրտոկոսանոց ճշգրտությամբ տարբերել առողջ հյուսվածքները եւ նրանք, որոնք ախտահարել են ադենոկարցինոման՝ շագանակագեղձի չարորակ ուռուցքը: