Գլոբալ տաքացումն առաջացնում է բազմաթիվ քննարկումներ: Գիտնականները հաշվարկում են իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարներ: Ներկայացված տեսահոլովակը (վերեւում), որը հրապարակվել է Աէրոտիեզերական հետազոտությունների ճապոնական գործակալության (JAXA) մոլորակագետ Ջեյմս Օ՛Դոնոխյուի կողմից, հնարավոր աղետի վիզուալ արտացոլումներից մեկն է, գրում է Planet Today-ը:
Հարկ է նշել, որ այն հիմնված է NASA-ի պաշտոնական տեղեկատվության վրա, որը հրապարակվել է դեռեւս 2008 թվականին: Գիտնականը միայն դարձրել է այն ավելի ընկալելի՝ լավացնելով որակն ու օպտիմալացնելով արագությունը: Հոլովակը աղետի արագացված ներկայացումն է, որը կարող է տեղի ունենալ գլոբալ տաքացման դեպքում:
Առաջին կադրերում ցուցադրվում է, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե ջրի մակարդակը նվասի 140 մետրով: Սկզբում աստիճանաբար մերկանում են ափամերձ շրջաները: Ջրի հետագա նվազման պարագայում արդեն կարելի է տեսնել միջինօվկիանոսյան լեռնաշղթաները, այսինքն՝ օվկիանոսի հատակին առկա բարձունքները, որոնք փաստացի իրենցից ներկայացնում են ընդերքաբանական սալիկների սահմաններ:
Այնուհետեւ, երբ ջրի մակարդակը նվազի՝ հասնելով մինչեւ 6 կիլոմետրի, Երկրի վրա գրեթե ամենուր ջուրը կվերանա: Միակ բացառությունը կարող է լինել Մարիանյան իջվածքը, որը համարվում է Համաշխարհային օվկիանոսի ամենախորը վայրը: Դրա ամենախորը հատվածում խորությունը կազմում է շուրջ 11 կիլոմետր:
Հարկ է նշել, որ գիտնականները դիտարկում են գլոբալ տաքացման պարագայում իրադարձությունների զարգացման երկու հիմնական տարբերակ: Տվյալ դեպքում տաքացումը կհանգեցնի ջրի անհետացմանը: Իսկ մյուս սցենարը նախատեսում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որը կառաջանա սառցադաշտերի հալոցքի հետեւանքով, ինչը կհանգեցնի ամբողջ մոլորակում գլոբալ ջրհեղեղի: