10 ժամանակակից արտասահմանցի կոմպոզիտորներ, որոնց արժե լսել
Advertisement 1000 x 90

10 ժամանակակից արտասահմանցի կոմպոզիտորներ, որոնց արժե լսել

Այս մեղեդիների շարքում կա ցանկացած տրամադրության մոտիվ՝ ռոմանտիկ, դրական կամ երազկոտ, հանգստանալու և որևէ բանի մասին չմտածելու կամ, ընդհակառակը, մտքեր հավաքելու համար:

Լուդովիկո Էինաուդի

Իտալացի կոմպոզիտորը և դաշնակահարը աշխատում է մինիմալիզմի ուղղությամբ, հաճախ դիմում է շրջապատող երաժշտությանը և հմտորեն համատեղում է  դասականը երաժշտական այլ ոճերի հետ: Նրան լայն շրջանակներում ճանաչում են մթնոլորտային կոմպոզիցիաներով, որոնք հաճախ դառնում են ֆիլմերի սաունդթրեքեր: Օրինակ, հավանաբար կճանաչեք երաժշտությունը, որը Էինաուդին գրել է  «1 + 1» ֆրանսիական ֆիլմի համար:

Ֆիլիպ Գլաս

Գլասը ժամանակակից դասականների աշխարհի ամենավիճահարույց անձնավորություններից մեկն է, որին կամ բարձրացնում են երկինք, կամ՝ դաժանաբար քննադատում: Արդեն կես դար է, ինչ նա նվագում է իր սեփական «Philip Glass» անսամբլում և երաժշտություն է գրել ավելի քան 50 ֆիլմերի համար՝ ներառյալ «Թրումենի շոուն», «Իլյուզիոնիստը», «Կյանքի համը» և «Ֆանտաստիկ քառյակը» : Ամերիկացի մինիմալիստ կոմպոզիտորի մեղեդիները դասական և հանրաճանաչ երաժշտության խառնուրդ են:

Մաքս Ռիխտեր

Շատ սաունդրեքերի հեղինակը, 2008 թվականի լավագույն կոմպոզիտորն է ճանաչվել։ Նա արժանացել է քննադատների հավանությանը իր Memoryhouse առաջին ալբոմով, որում Ռիխտերի երաժշտությունը համադրվում է պեոզիայի հետ։

Մաքսը նաև գործիքավորում է հայտնի դասականների գործերը։

Ջովանի Մարադի

Իտալացի ինստրումենտալ երաժշտության հեղինակի անունը կապված չէ ճանաչված ֆիլմի հետ, բայց նա արդեն հայտնի է որպես կոմպոզիտոր, վիրտուոզ և դաշնամուրի փորձառու ուսուցիչ: Եթե նկարագրենք Մարադիի աշխատանքները երկու բառով, ապա դրանք կլինեն «զգայական» և «մոգական» բառերը: Նրա կոմպոզիցիաներն արտացոլում են անցյալ դարի նոտաները և ելևէջները:

Հանս Զիմեր

Հայտնի կոմպոզիտորը երաժշտություն է գրել հայտնի ֆիլմերի և մուլտֆիլմերի համար, ներառյալ «Գլադիատորը», «Սկիզբ»,«Շերլոք Հոլմսը», «Մադագասարը», «Առյուծ արքան» և այլն։  Նա ունի իր աստղը Հոլիվուդում, իսկ նրա պահեստում կա «Օսկար», «Գրեմմի» և «Ոսկե գլոբուս»: Զիմերի երաժշտությունը նույնքան տարբեր է, որքան նշված ֆիլմերը։

Ջո Հիսաիսի

Հիսաիշին ճապոնացի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկն է, որը ստացել է Ճապոնիայի կինոակադեմիայի չորս մրցանակ ՝ կինոնկարի լավագույն երաժշտության համար: Հիսաիսին հայտնի դարձավ Հաաո Միյազակիի անիմեի ՝ «Նավշիքան հողմերի հովտիցի»  սաունդթրեքը գրելու համար: Եթե դուք Studio Ghibli ստեղծագործությունների կամ Տակեշի Կիտանոյի ժապավենների երկրպագու եք, ապա հավանաբար հիանում եք Հիսայիսիի երաժշտությամբ:

Օլաֆուր Արնալդս

Իսլանդացի այս բազմապրոֆիլիստը պարզապես տղա է, համեմատած թվարկված վարպետների հետ, բայց 30 տարեկանում նա կարողացավ դառնալ ճանաչված նեոկլասիկ: Նա ձայնագրեց բալետի նվագակցություն, ստացավ BAFTA մրցանակ բրիտանական «Մարդասպանությունը լողափում» սերիալի սաունդթրեքի համար և թողարկեց 10  ալբոմ: Արնալդսի երաժշտությունը դաժան քամի է հիշեցնում ամայի ծովափի վրա:

Yiruma

Լի Ռումի ամենահայտնի գործերից է  Kiss the Rain и River Flows in You-ը: Կորեայի նոր դարաշրջանի կոմպոզիտորը և դաշնակահարը գրում է հանրաճանաչ դասական գործեր՝ ունկնդիրի համար հասկանալի ցանկացած մայրցամաք, ցանկացած երաժշտական ճաշակով և կրթությամբ: Շատերի համար նրա թեթև և զգայական մեղեդիները դարձան դաշնամուրային երաժշտության հանդեպ սիրո սկիզբը:

Դաստին ՕՀելորան

Ամերիկացի կոմպոզիտորը հետաքրքիր է նրանով, որ չունի երաժշտական կրթություն, բայց միևնույն ժամանակ գրում է հաճելի և բավականին պահանջված երաժշտություն:  Օ’Հելորանի մեղեդիները օգտագործվել են Top Gear-ում և մի քանի ֆիլմերում: Թերևս ամենահայտնի սաունդթրեքների ալբոմը «Խենթի նման» մելոդրամայի համար էր:

Ռոբերտո Կաչապալյա

Այս կոմպոզիտորն ու դաշնակահարը շատ բան գիտի դիրիժորության արվեստի և էլեկտրոնային երաժշտության ստեղծման մասին: Բայց նրա հիմնական ոլորտը ժամանակակից դասական երաժշտությունն է: Կաչապալյան ձայնագրել է շատ ալբոմներ, որոնցից երեքը՝ Royal Philharmonic նվագախմբի հետ:

Սիրարփի Աղաբաբյան