Նիկոլ Փաշինյանի սեփական «Հայկական ժամանակ»-ը 2012 թ-ի նոյեմբերի 21-ին «Արտագաղթը` զբոսաշրջության հզոր ռեսուրս» գլխագրի ներքո հրապարակել է «Քաբաբի փառատոն չանե՞նք» հոդվածը, որում մասնավորապես գրված է.
«Կառավարությունը կքննարկի ու կընդունի «Զբոսաշրջությանն աջակցման ծառայություններ» ծրագիրը եւ դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը։ Զբոսաշրջությունը կառավարությունը դասել է տնտեսության առաջնահերթությունների մեջ։ Որքան շատ զբոսաշրջիկ գա ու որքան շատ փող ծախսի այստեղ, այնքան լավ։ «Անցած 10 տարվա ընթացքում այցելությունների թիվն աճել է ավելի քան 15 անգամ»,- սեւով սպիտակի վրա գրված է փաստաթղթի նախաբանում։ Թե իրականում տարեկան քանի զբոսաշրջիկ է այցելում Հայաստան, անհայտ է. պաշտոնական վիճակագրությունն ինչ թիվ կուզի` կներկայացնի, եւ դա որեւէ կերպ ստուգել հնարավոր չէ։ Կառավարությունը նախատեսում է լայնորեն գովազդել գինու եւ խորովածի փառատոնները, ինչի արդյունքում` կգա լրացուցիչ 10 հազար զբոսաշրջիկ եւ 10 միլիոն դոլարի լրացուցիչ եկամուտ կստացվի։ Դե, որ այդպես է, կարելի է սահմանել նաեւ խաշի, քաբաբի, լահմաջոյի, թթու վարունգի, այծի պանրի, թթվասերի, կաթնաշոռի փառատոններ»։
Ազգային մշակույթն ու հայոց ինքնությունը փառատոններ կազմակերպելու միջոցով օտարներին ներկայացնելու և այս կերպ զբոսաշրջությունը զարգացնելու գաղափարը օրվա կառավարութունն փաստորեն ընդօրինակել է նախկիններից։ Թեև ասում են, թե նրանց տոտալ մերժել են։ Նախկինների օրոք են հայկական քոչարին, դուդուկը, խաչքարն ու խաչքարագործությունը, «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսը, լավաշը ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ ճանաչվել մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Փաստ է, որ 2018-ից առայսօր միայն 1 նման որոշում է եղել` հայկական տառարվեստի մասին, որն էլի նախկինների ջանքերի արդյունքն է։ Իսկ, այ Նիկոլենք պետական բյուջեի փողերով «ռազմահայրենասիրական» խալի են լվացել, «խիստքաղաքացիական» խորոված-քաբաբ են արել Մաշտոցի պողոտայում, առաջիկա ապրիլի 24-ին 105 ռոյալ են տանելու Ծիծեռնակաբերդ, հունիսին էլ Դաշտադեմում «Զարկ ֆեստ» յարխուշտայի փառատոնն են անելու։ Բանգլադեշցի, հնդիկ, պակիստանցի, աֆղանստանցի և չինացիների ներգաղթյալների միջոցով էլ զբոսաշրջությունն են ուռճացնում, քանի որ նիկոլի թվին նույնպես վիճակագրությունն ստուգելու հնարավորություն չկա։