COVID-19 կորոնավիրուսի պանդեմիան պատշաճ հակամիջոցների ձեռնարկման դեպքում կարող Է ավարտվել մինչեւ 2020 թվականի հունիս: Այ մասին մարտի 12-ին հայտնել Է Global Times թերթը՝ վկայակոչելով չինացի առաջատար համաճարակաբան Չժուն Նանշանին: «Կարող ենք ակնկալել, որ COVID-19 համաճարակը կավարտվի մինչեւ հունիս»,-հայտարարել Է համաճարակաբանը մամուլի ասուլիսում:
Կոմիտեի տվյալներով՝ ախտահարվածների թիվը կորոնավիրուսի հարուցած հիվանդության տարածման ողջ ժամանակաշրջանում հասել Է 80,7 հազարի, նրանցից ապաքինվել են 62,7 հազարը, մահացել Է 3169 մարդ: Թարմացված տվյալների համաձայն, վիրուսից մահացության ցուցանիշը Չինաստանում կազմում Է 3,92 տոկոս՝ մեկ օր առաջվա 3,9 տոկոսի փոխարեն: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում ապաքինվածների բաժինը 76,1 տոկոսից հասել Է 77,7 տոկոսի:
Ինչպես նշել են պետկոմիտեում, 31 տարածաշրջաններից հինգում հիվանդացածներ բոլորովին չկան, ախտահարվածների թիվը եւս 25 նահանգներում, կենտրոնական ենթակայության վարչական շրջաններում եւ քաղաքներում տատանվում Է մեկից մինչեւ 90: Պեկինում գրանցվել Է 93 վարակված: Հուբեյի կենտրոնական նահանգում, որտեղ շարունակվում Է հիվանդության գլխավոր օջախի վերացումը, վերջին 24 ժամվա ընթացքում մահացել Է 10 մարդ, վարակվել Է ութ, ապաքինվել՝ 1242 մարդ: Չնայած կորոնավիրուսի դեմ հաջող պայքարին, այնտեղ դեռեւս կա 14,4 հազար ախտահարված:
Երկրի մայրցամաքային մասի տարածաշրջանների մեծամասնության տարածքում արդեն մի քանի օր ամբողջովին բացակայում են վարակման նոր դեպքերը: ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի ներկայացուցիչ Մի Ֆենը հայտարարել Է, որ Չինաստանում նոր կորոնավիրուսի տարածման առավելակետն արդեն հաղթահարված Է: «Նոր տիպի կորոնավիրուսի տարածման բարձրակետը մեր երկրում արդեն անցել Է, հիվանդանալու նոր դեպքերի թիվն ավելի ու ավելի Է փոքրանում»,-Մի Ֆենի խոսքը մեջբերում Է «Սինհուա» գործակալությունը:
Չինաստանում հայտնվել Է խելացի ռոբոտ, որը կարողանում Է կոկորդից քսուք վերցնել նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման համար, մշակումը կարող Է նվազեցնել վարակման ռիսկը բուժաշխատողների շրջանում: Ռոբոտը բաղկացած Է օձաձեւ մեխանիկական ձեռքից, երկոսպնյակ ներդիտակից, տվյալների անհաղորդալար հաղորդման սարքավորանքից եւ ինտերակտիվ տերմինալից: Քսուքը վերցնելու ժամանակ բուժանձնակազմն ստիպված Է լինում գտնվելու պացիենտի հետ սերտ շփման մեջ, ինչը մեծացնում Է վարակման վտանգը: Մշակողները համոզված են, որ նոր ռոբոտը թույլ կտա բուժաշխատողներին պաշտպանել կորոնավիրուսով վարակվելուց, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: