«Չի կարելի պետությունը սենց կառավարել». Դանիել Իոաննիսյան
Advertisement 1000 x 90

«Չի կարելի պետությունը սենց կառավարել». Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որպեսզի պատկերացնեք գրաքննության առկա ձևակերպման անհեթեթության ամբողջ ծավալը, բերեմ իմ ընկեր Հովհաննես Մովսիսյանի (ով Վարչապետի աշխատակազմին կից ՊՈԱԿ-ի ղեկավարն է) օրինակը.

ՀՀ Պարետի թիվ 16 որոշումը ենթադրում է, որ փողոցում տեղաշարժվող բոլորը (առանց բացառության) պետք է ունենան տեղաշարժման թերթիկ: Հովհաննեսը պաշտոնատար անձ չէ, հետևապես, գործող անհեթեթ կանոնների համաձայն կարող է տարածել միմիայն պաշտոնական տեղեկատվություն: Բայց Հովհաննեսը տարածում է պարետի որոշմանը ու պարետատան անունից հանդես եկող Սուրեն Քրմոյանի հայտարարությանը հակասող տեղեկատվություն:

Այսինքն, ֆորմալ առումով, Հովհաննեսը խախտել է արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը ու տարածել պաշտոնականին հակասող տեղեկատվություն:

Ասեմ ավելին, ես, բնականաբար, դեմ չեմ, որ լրագրողները ազատ տեղաշարժվեն: Բայց դա պետք է գրված լինի պարետի որոշման մեջ և ոչ ՊՈԱԿ-ի ղեկավարի ստատուսում: Պետությունը դուքյան չէ, իսկ ՖԲ ստատուսը իրավական ակտ չէ: Վաղը որևէ դեպք հասնի դատարան, լրագրողը ասելու է, որ պարետի որոշումը խախտել է՝ հիմք ընդունելով ՊՈԱԿ-ի ղեկավարի ստատուսը՞:))))

Ու այստեղ խնդիրը Հովհաննեսը չի (Հովհաննեսը իր մասով աջակցել է ԶԼՄ-ներին), խնդիրը համակարգի որոշ օղակների վերաբերմունքն է հանրային կառավարմանը: Ոմանք, ի մասնավորի, հաջողացրել են.
1. տալ գրաքննության անհեթեթ ձևակերպումներ, որոնց տակ նույնիսկ Կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ն է ընկնում:
2. կայացել տեղաշարժման սահմանափակման որոշում, հասկանալ, որ մեջը կիքս կա ու այն դզել ոչ թե որոշման փոփոխմամբ, այլ ՊՈԱԿ-ի ղեկավարի ստատուսով:

Ես զահլա չունեմ հաշվելու, թե այս պատմության երկու կիքսերով քանի՞ իրավակարգավորում է խախտվել: Բայց չի կարելի պետությունը սենց կառավարել»:

Որպեսզի պատկերացնեք գրաքննության առկա ձևակերպման անհեթեթության ամբողջ ծավալը, բերեմ իմ ընկեր Հովհաննես Մովսիսյանի (ով…

Gepostet von Daniel Ioannisyan am Mittwoch, 25. März 2020



Նման նյութեր