Ինչպես կասեր դասաականը՝ հա ի՞նչ… հետո ի՞նչ
Advertisement 1000 x 90

Ինչպես կասեր դասաականը՝ հա ի՞նչ… հետո ի՞նչ

ՀՀ Ավիացիան ողբալի վիճակում է և կմնա այդպիսին դեռ տարիներ։ Այս մասին ավիացիոն խորհրդատու, 11 երկրներում վերապատրաստված Նավիկ Խաչատրյանը ասաց «Հրապարակին»․

«Պատճառները շատ են և բազմիցս իմ կարծիքը հայտնել եմ այդ թեմայով։ Օդանավի մոտով 2 անգամ անցնողը իրեն համարում է ավիացիոն հզոր մասնագետ և իրեն թույլ է տալիս մեկնաբանություններ անել ավիացիայի մասին։ «Մեա Կուլպա» ներկայացման մեջ, երբ Հրանտ Թոխատյանը հայտնվում է Նապոլեոնի կերպարով, ասում է`ձեր հայերի խնդիրը այն է, որ ամեն առավոտ 3 միլիոն մարդ արթնանում է և բոլորն անխտիր Նապոլեոն Բոնապարտներ են։ Իրական ավիացիոն մասնագետները, որոնք բազմաթիվ ոլորտային ուսուցումներ են ստացել, իրենց կյանքի լավագույն տարիները նվիրել են ավիացիային, փորձ են ձեռք բերել, դրանով դարձել են մասնագետներ, հենց կարծիք են հայտնում ավիացիայից, դառնում են իշխանական զոմբիների զոհերը. է՛լ չկայացած մասնագետ, է՛լ ինտրիգանտ, է՛լ Արմավիան սնանկացնող, է՛լ կոռուպցիոներ, է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն․․․ինչպես կասեր դասականը` հա ի՞նչ…հետո ի՞նչ։

Իրականում դա արջի ծառայություն է իշխանությանը, որը մինչև հիմա չի կողմնորոշվում՝ արդյոք պե՞տք է դրոշակակիր ավիաընկերություն ունենալ, թե՞ շարունակել վստահել ՏՌ-ի այն մոտեցմանը, թե Ryanair-ը, լինելով ամենամեծ ավիաընկերությունը, կփրկի ավիացիան («փոխարինիչ» կլինի…)։

2) Բրյուս Լի՞ն է ուժեղ, թե՞ Ջեկի Չանը – երեկ Ամերիկայի Ձայն-ի լրագրողը video chat-ով հարցազրույց էր վարում ԱՄՆ-ում  վաղուց հանգրվանած Գևորգ Թոսունյանի հետ, որը  2013-ից տխրահռչակ բաց երկնքի քաղաքականության համակարգողն էր, երբ իրենց հասանելիք մեծաքանակ գրանտները ստանալու և վայելելու համար, ունենալով բացարձակ անպատրաստ քաղաքացիական ավիացիա, ընդունեցին այդ ոչ հայանպաստ քաղաքականությունը և ավիափոխադրումների 70%-ը երկնագույն սկուտեղի վրա մատուցեցին ռուսներին (հիշատակեմ՝ այն ժամանակվա ՀՀ վարչապետը հաջողությամբ պաշտոնավարում է ԵԱՏՄ և ՌԴ հարթակներում )։ Թե չէ հին մասնագետները բոլորը կոռուպցիոներ են, ղեկավարները անմեղ են և դրա հետ կապ չունեն, ֆլան ֆստան…հարցազրույցում 6-րդ րոպեից սկած ավիացիոն մասնագետ Գևորգ Թոսունյանը ասում է «կարծես բոլոր մասնագետները համաձայն են, որ 2015 ին ՔԱԿ-ում անցկացված ICAO-ի  աուիդը ավելի հեշտ էր քան 2020-ի փետրվարին  EASA-ինը։ Կներեք ես համաձայն չեմ, նաև շատերը, դա լրիվ հակառակն է։ ICAO-ի համապատասխանության աուդիտը անցկացվում է հետևյալ կերպ`կառույցը ուղարկում է մոտ 6-7 հազար հարցաթերթիկ, այն ՔԱԿ-ի ստորաբաժանումները պատշատ լրացնում են և հետ ուղարկում։ Մոտ կես տարի հետո, ըստ ICAO-ի պլանի, երկիր են այցելում մոտ 6 հոգի և ստուգում են ներկայացրած տեղատվության համապատասխանությունը իրականության հետ` աուդիտը տեղում տևում է մոտ 14 օր։ Փետրվարին եկած աուդիտորները ևս 6 հոգի են եղել`եկել են ամսի 3-ին,՝ վերադարձել 7-ին, աուդիտը տևել է 3 օր։ Եզրակացություններ դժվար չէ անել։

3) Առայժմ EASA-ն, հանդիսանալով Եվրոպական պետությունների, նաև կնքված պայմանագրերով ևս մի քանի պետությունների, այդ թվում Հայաստանի, այսպես ասած Քաղավիացիայի Կոմիտեն` որոշել է չընդունել ՀՀ ՔԱԿ-ի ՀՀ Փոխադրողներին տրված վկայագրերը`մեր գրանցումով օդանավերին արգելվում է թռչել Եվրոպա` քանի որ ՔԱԿ-ը չի անցել թռիչքային անվտանգության նկատմամբ վերահսկողության աուդիտը։ Թե ինչ կհետևի հետո, ոչ ոք չի կարող ասել, նման փորձ չկա, բայց կարելի է ենթադրություններ անել։ Ավիացիոն բոլոր կառույցները`ICAO-ն, ICAC-ը, EASA-ն, օդանավ արտադրողները, վարձակալները, տեխնիկական սպասարկողները և այլն մշպապես միմյանց հետ կապի մեջ են, եթե որևէ վատ լուր է բացահայտվում, անմիջապես բոլորը տեղեկանում են։ Գևորգ Թոսունյանի երեկվա ասածը իմ ֆեյսբուքյան էջին 2 օր առաջ դրված նյութից էր`կարող են Ռուսաստանը, ԱՄԵ-ն և այլ երկրներ լուրջ վտանգ տեսնեն և սահմանափակեն կամ արգելեն իրենց փոխադրողներին թռչել Հայաստան։ Հորդորում եմ իշխանություններին նույնպես լուրջ վերաբերվել EASA-ի նամակին և քանի դեռ արտակարգ դրություն է փորձել շտկել իրավիճակը»։

hraparak.am