Մարդու օրգանիզմում ո՞ր բջիջներն են կորոնավիրուսի հանդեպ ավելի խոցելի
Advertisement 1000 x 90

Մարդու օրգանիզմում ո՞ր բջիջներն են կորոնավիրուսի հանդեպ ավելի խոցելի

Բոստոնի մանկական հիվանդանոցից գիտնականները թոքերում, քթի խոռոչներում եւ աղիներում բջիջներ են գտել, որոնք կորոնավիրուսի հանդեպ հատկապես խոցելի են:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, մարդու քթի խոռոչներում բջիջներ կան, որոնք պատասխանատու են լորձի արտադրման համար, եւ դրանք երկու պրոտեին ունեն, որոնք COVID-19-ին անհրաժեշտ են բջջի մեջ թափանցելու համար, ինչը դրանք վիրուսի հանդեպ առանձնապես խոցելի է դարձնում:

Հետազոտողները նաեւ պարզել են, որ նոր կորոնավիրուսը ձեռք է բերել նոր գծեր եւ այժմ կարող է ազդել ինտերֆերոնների վրա, որոնք օրգանիզմն արտադրում է վիրուսային ինֆեկցիաների դեմ պայքարելու համար:

Գիտնականների կարծիքով՝ այս հայտնագործությունները կօգնեն COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակումն ուղղել անհրաժեշտ հուն կամ որոշել, թե գոյություն ունեցող միջոցներից որն է կարելի ադապտացնել դրա բուժման համար:

Իմունաբան Խոսե Օրվոդաս-Մոնտանեսի խոսքով՝ համանման հետազոտություն անցկացնելու բոլոր նախադրյալները հենց Բոստոնում կային, քանի որ իրենց կլինիկայում արդեն կային տեղեկությունների համապատասխան բազա, որը նախապես նախատեսված էր միանգամայն այլ նպատակների համար:

news.am