Լամաներից ստացված հակամարմինները ունակ են արգելափակել SARS-CoV-2 վիրուսը, որը COVID-19 հիվանդության պատճառն է: Այս մասին հաղորդում է Medical Xpress պարբերականը` վկայակոչելով Cell գիտական ամսագրի կայքում հրապարակված հետազոտությունը պրեպրինտը:
Ուսումնասիրության հեղինակները կապել են լամաների օրգանիզմում արտադրվող 2 տեսակի հակամարմիններըч միջոց ստաղծելու համար, որը կապվում է սպիտակուցի հետ, որն էլ առանցքային դեր է խաղում մարդու բջիջի մեջ կորոնավիրուսի ներթափանցման համար: Նախնական թեստերը ցույց են տվել, որ հակամարմինները հաջողությամբ արգելափակում են վիրուսի ներթափանցումը և բազմացումը: «Սա առաջին հակամարմիններից մեկն է, որը չեզոքացնում է SARS-CoV-2-ը»,- նշել է Տեխասի համալսարանի կենսաբանական գիտությունների դոցենտ Ջեյսոն Մաքլիլանը:
Թեստերը ցույց են տվել, որ վարակման կանխարգելման համար ստացված հակամարմինները սովորական պատվաստանյութի նման հարկավոր է նախօրոք ներարկել մարդու օրգանիզմ: Դեղամիջոցը խիստ արդյունավետ է, եթե ներարկվել է օրգանիզմի մեջ վարակվելուց առնվազն մեկ ամիս առաջ: Ըստ գիտնականների` այս հակամարմինները կարող են օգտագործվել նաև COVID-19 ունեցող հիվանդների բուժման համար` բարդությունների զարգացման ռիսկը նվազեցնելու համար:
Ուսումնասիրության մասնակիցներից մեկը` ասպիրանտ Դենիել Ռեփը, պատմել է, որ այն սկսվել է 2016 թվականից: Իսկզբանե, ակնհայտ պատճառներով, մասնագետները կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոց գտնելու խնդիր չէին դրել իրենց առջև. սա սովորական ֆունդամենտալ ուսումնասիրություն էր: Թեստերի արդյունքում 9 ամսական լամայից ստացված հակամարմիններն արդյունավետություն են ցույց տվել SARS-CoV-1-ի և MERS-CoV-ի դեմ` վիրուսներ, որոնք նոր SARS-CoV-2-ի բարեկամներն են:
Ըստ գիտնականների` արդյունքում ստացված դեղամիջոցը կարելի է ներարկել COVID-19-ի նկատմամբ խոցելի խմբերին, օրինակ` թոշակառուներին կամ քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց: Սակայն հարկ է նշել, որ փորձագետների եզրակացությունները գիտական հաստատման կարիք ունեն, իսկ հետազոտության վերջնական տարբերակը կհրապարակվի մայիսի 5-ին: