Կանայք, որոնք պարբերաբար մեկ գավաթ գինի են խմում, 70%-ով ավելի քիչ են հակված ավելորդ քաշի հավաքմանը։ Այսպիսի անսպասելի եզրակացության են եկել Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները։
Ինչպես հաղորդում է Fit for fun ամսագիրը, այդ եզրակացությանը հանգելու համար, գիտնականները 13 տարի հետեւել են մի խումբ առողջ կանանց։
Գիտնականների խոսքերով՝ կարմիր գինին ռեսվերատրոլի լավ աղբյուր է։ Դա նյութ է, որը սպիտակ ճարպային բջիջները վերածում է շագանակագույնի կամ գորշի։ Այդ տեսակի ճարպը «լավն է» համարվում։
Գորշ ճարպային շերտը նպաստում է էներգափոխանակության ակտիվ գործընթացներին, ընդ որում այն չի շատանում մինչեւ սպիտակ ճարպի ծավալներ։ Այս ճարպի բջջիջները շագանակագույն երանգ ստանում են միտոխոնդրիաների պատճառով, որոնք շատ երկաթ են պարունակում, որն էլ անհրաժեշտ է ջերմագենեզի՝ մարմնի ջերմաստիճանային ռեժիմի պահպանման համար պատասխանատու գործընթացի համար։ Գորշ ճարպը, գիտնականների խոսքերով, ունի մետաբոլիզմը ակտիվացնելու, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կայունացնելու հատկություն։ Հետաքրքիր է, որ նիհար մարդկանց օրգանիզմում դրա պարունակությունը շատ ավելի շատ է, քան գերերի մոտ։
Հետազոտության համաձայն, մեկ գավաթ գինին, հնարավոր է, կարող է իսկապես աշխատել որպես ախորժակի կարգավորող՝ թույլ տալով ավելի հագեցած զգալ եւ շատ չուտել երեկոյան։
Նաեւ գինին ունի այլ առավելություններ, որոնք կարող են օգնել նիհարել, նշում են գիտնականները։ Օրինակ, այն բարելավում է արյան հոսքը, որի շնորհիվ բջիջներ են հասնում ավելի շատ սննդարար նյութեր։ Դա խթանում է մետաբոլիկ մեխանիզմները, արագացնում մկանային զանգվածի ավելացումը եւ մարմնից ճարպերի դուրսբերումը։
Սրա հետ մեկտեղ, գիտնականները նախազգուշացնում են, թե այն բանի համար, որպեսզի երեկոյան մի գավաթ գինին իսկապես օգնի նիհարել, կարեւոր է պահպանել որոշակի պայմաններ։ Առաջինը՝ օրական կարելի է խմել մեկ գավաթից ոչ ավելի գինի, իսկ այդ խմիչքի շատ օգտագործումը վտանգավոր է առողջության եւ կազմվածքի համար։ Բացի այդ, անհրաժեշտ է հետեւել հավասարակշռված, առողջ սննդակարգի։