COVID-19 հիվանդություն առաջացնող կորոնավիրուսը օժտված է տարբեր օրգաններ ու հյուսվածքներ ախտահարելու հատկությամբ, ինչը այն դարձնում է յուրահատուկ: Այսպիսի կարծիք է հայտնել Նովոսիբիրսկի Թրոմբոզների կանխարգելման կենտրոնի ղեկավար Անդրեյ Գրոմովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մասնագետների խոսքով՝ բժիշկները մարտ են մղում ստվերի դեմ. մինչ նրանք բուժում են մի գործընթացը, կորոնավիրուսը սկսում է ախտահարել այլ հատվածներ, ինչը պահանջում է թերապիայի փոփոխություն:
Կորոնավիրուսիային ինֆեկցիան սովորաբար սկսվում է որպես սովորական ՍՇՎ, որից հետո վիրուսը շարժվում է դեպի թոքեր՝ առաջացնելով շնչառական անբավարարություն: Սակայն գոյություն ունի տարբերակ, որ ախտածինը կսկսի ախտահարել խոշոր արտերիաները, ինչը կառաջացնի թրոմբոզներ, իսկ արդյունքում սրտի և գլխուղեղի կաթվածներ:
Վիրուսի գլխավոր խնդիրն այն է, որ մինչ բժիշկները փորձում են բուժել մի ձևը, հիվանդությունը անցնում է այլ ձևի:
«Տեղի է ունենում արդեն ոչ թե թրոմբի առաջացում, որի դեպքում պահանջվում են տրոմբների քայքայման դեղամիջոցներ, այլ հակառակը՝ մեր հյուսվածքների ավելցուկային քայքայում»,- բացատրել է մասնագետը: