Բոլորն են լսել գլոբալ տաքացման մասին և թե ինչ ազդեցություն կարող է այն ունենալ մոլորակի վրա:
Այս քարտեզները ցույց են տալիս, թե ինչ կլինի, եթե Երկրագնդի վրա բոլոր սառույցները հալչեն:
Համաշխարհային օվկիանոսի մակարդակը զգալի կբարձրանա, իսկ դա կփոխի մայրցամաքների տեսքը, մի քանի քաղաքներ էլ կանցնեն ջրի տակ:
Եվրոպա
Գիտնականների կարծիքով, եթե սառույցները հալչեն, ջրի մակարդակը Երկրի վրա մոտ 65 մետր կբարձրանա: Լոնդոնը, Վենետիկը, Նիդերլանդները, Մոլդովան և Դանիայի մեծ մասը երկրի երեսից կանհետանան: Միջերկրական, Սև և Կասպից ծովերի չափերն էլ զգալի կմեծանան:
Ասիա
Այն տարածքը, ուր բնակվում են 600 միլիոն չինացիներ, կանցնի ջրի տակ, ինչպես նաև ամբողջ Բանգլադեշը և Հնդկաստանի զգալի մասը: Կամբոջայի լեռնային մասներն էլ կդառնան կղզիներ:
Հյուսիսային Ամերիկա
ԱՄՆ-ի Ատլանտյան ափը կանցնի ջրի տակ, ներառելով Մեքսիկական ծոցի ափերը, Ֆլորիդան և Կալիֆորնիայի մեծ մասը:
Հարավային Ամերիկա
Լատինական Ամերիկայում կխորտակվեն Բուենոս-Այրեսը, ինչպես նաև Ուրուգվայի և Պարագվայի ափերը: Ծովերի կվերածվեն Ամազոն և Պարանա գետերի դելտաները:
Աֆրիկա
Ի տարբերություն մյուս մայրցամաքների, Աֆրիկան քիչ տարածքներ կկորցնի: Սակայն ջերմաստիճանի բարձրացումը նրա մեծ մասը կդարձնի անմարդաբնակ: Եգիպտոսում, Միջերկրականի բարձրացման պատճառով, կճահճանան հնագույն Ալեքսանդրիա և Կահիրե քաղաքները:
Ավստրալիա
Մայրցամաքը, որի մեծ մասը զբաղեցնում է անապատը, ներքին ծով կունենա: Սակայն կկորցնի նեղ առափնյա մասը, ուր այժմ բնակվում են 4-ը՝ 5 ավստրալական քաղաքներից:
Անտարկտիդայի արևմտյան մասը, բավական արագ, ամբողջությամբ կհալչի: Նույնիսկ այսօր այդ շրջանը տարեկան կորցնում է 65 միլիոն տոննա սառույց:
Մայրցամաքի արևելյան մասը իր մեջ ներառում է Երկրի բոլոր սառույցների 4/5-ը: Այն անցնում է տաքացման առաջին փուլը՝ իր ծավալների շնորհիվ, իսկ հետո այն կսկսի նորից հալչել:
Չէինք ցանկանա, որ այս տեսությունը իրականություն դառնա, իսկ դա, առաջին հերթին, մեզանից է կախված:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը