Այն գաղափարը, որ սև խոռոչները, այնուամենայնիվ, արձակում են ինչ-որ մասնիկներ, գոյություն ունի 1974 թվականից, երբ քվանտային մեթոդների օգտագործմամբ Սթիվեն Հոքինգի հաշվարկները ցույց տվեցին, որ սև խոռոչները իրականում տիեզերք են «արձակում» մասնիկներ, իսկ ժամանակի հետ պետք է ընդհանրապես անհետանան, հայտնում է gogetnews.info-ն:
Սակայն այդ արձակման մակարդակը հաշվել գործնականորեն անհնար է՝ հաշվի առնելով հեռավորությունը, և այդ պատճառով 42 տարի մնացել է զուտ հիպոթեզ: Շտենհաուերի փորձը ցույց է տվել, որ հավանաբար Հոքինգը ճիշտ է:
Իսրայելցի ֆիզիկոսն իր փորձում ստեղծել է «սև խոռոչի» մոդել, որը կարողանում է կլանել ձայնը: Դրա համար Շտենհաուերը ուղղել է ռուբիդիումի ատոմներից կազմված լազեր մինչև բացարձակ զրո սառեցված միջավայրի միջով: Ատոմները շարժվել են ձայնի արագությունից ավելի արագ, ինչի պատճառով էլ դժվար է եղել թափանցել այդ հոսքի միջով:
«Դա նման է ալիքին հակառակ լողալուն,- բացատրում է Շտենհաուերը:- Եթե գետը հոսում է ավելի արագ, ապա դուք, միևնույն է, սկսում եք հետ շարժվել, չնայած ձեզ թվում է, որ լողում եք առաջ»: Իսկ դա նշանակում է, որ ձայնի մասնիկները դուրս են գալիս «սև խոռոչից», ինչը հակասում է ներկայումս ընդունված տեսությանը այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունենում այդ տիեզերական օբյեկտներում:
Հոքինգի տեսությունը հիմնվում է «վիրտուալ մասնիկների» գոյության վրա` քվանտային մեխանիկայում ֆոտոնների անալոգով: Շտենհաուերի փորձի համաձայն՝ լիովին հնարավոր է, որ իրականում սև խոռոչները ֆոտոնները կլանում են, իսկ նրա վիրտուալ զույգը դրանք արձակում է տիեզերք: Հենց դա էլ ենթադրում է Հոքինգի տեսությունը:
Այնպես որ Սթիվեն Հոքինգը վերջապես կարող է Նոբելյան մրցանակ ստանալ: