ԱՄՆ Դրեքսելի եւ Տեմպլսի համալսարանների գիտնականները նոր եւ սնսպասելի միջոց են հայտնաբերել, որը լավացնում է թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված կորոնավիրուսով վարակված պացիենտների վիճակը:
«Իզվեստիա»-ի հաղորդմամբ՝ մասնագետները պարզել են, որ երաժշտությունը կարող է դրական ազդել պացիենտների վրա: Բացի այդ, նրանք ենթադրել են, որ երաժշտությունը կարող է օգնել ԹԱՕ սարքերից անջատման ժամանակ:
Գիտնականների խոսքով՝ այդ սարքերի երկար միացումը կարող է մի շարք հետեւանքների հանգեցնել: Դրանից հետո որոշ մարդիկ ստիպված են լինում կրկին սովորել քայլել, խոսել եւ կուլ տալ, ինչպես նաեւ ինքնուրույն շնչել: Այդ պատճառով որքան արագ անջատվեն այդ սարքերը, այնքան արագ մարդիկ կսովորեն կրկին ինքնուրույն շնչել:
Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի նեյրոֆիզիոլոգիայի եւ նեյրոինտերֆեյսների լաբորատորիաների ղեկավար Ալեքսանդր Կապլանը նշել է, որ երաժշտությունն ակտիվացնում է էնդորֆինների արտադրմամբ հաճույք ստանալու ներքին համակարգերը:
Սակայն հետաքրքիր է, որ ոչ բոլոր երգերն են դրական ազդում: Օրինակ, ամենից մեծ արդյունքը գրանցվել է այն ժամանակ, երբ պացիենտներին խորհուրդ է տրվել ինքնուրույն ընտրել երաժշտությունը կամ էլ ընտրության համար մեծ ցուցակ է տրամադրվել: