Ճապոնիայում ավարտվել են «Ավիգան» («Ֆավիպիրավիր», «Ֆավիլավիր») պատրաստուկի կլինիկական փորձարկումները, որի հետ մեծ հույսեր են կապում կորոնավիրուսի բուժման հարցում. ներկայում մասնագետները ձեռնամուխ են եղել ստացված տվյալների վերլուծությանը:
Այդ մասին հաղորդել Է «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով Fujifilm Holdings Corp դեղամիջոցի արտադրող-ընկերության աղբյուրները: Սկզբում ընկերությունը պլանավորել Էր փորձարկումներն ավարտել մինչեւ մայիսի վերջը, սակայն հետագայում փորձարկումների ժամկետը երկարաձգվել Է մինչեւ հունիսի վերջը:
Սակայն, չնայած դրան, ընկերությանը չի հաջողվել փորձարկումներին ներգրավել անհրաժեշտ քանակությամբ 96 հիվանդների՝ առաջին հերթին նոր վարակվածների թվի անկման առնչությամբ: Դրանից հետո փորձարկումներն ավարտելու ժամկետները քանիցս երկարաձգել են: Դեղամիջոցը գրիպի բուժման համար մշակվել Է վեց տարի առաջ: Սակայն հետագայում կենդանիների վրա փորձարկումներ անելիս կողմնակի երեւույթներ են հայտնաբերվել պտղի զարգացման ժամանակ:
Արդյունքում դրա կիրառումը բացառվել Է հղի կանանց համար եւ հայտնվել այն պատրաստուկների ցուցակում, որոնցով բուժումը հնարավոր Է կառավարության հատուկ կարգադրությամբ այն դեպքում, եթե մյուս բոլոր դեղամիջոցները չեն ներգործում: Մինչդեռ, չինացի բժիշկները դրա արդյունավետությունը հայտնաբերել են թոքաբորբի բուժման ժամանակ, որն առաջացել Է նոր տիպի կորոնավիրուսային վարակի հետեւանքով:
Այժմ Ճապոնիայում կա «Ավիգան»-ի պաշար, որը բավական Է երկու միլիոն մարդու բուժման համար: Դրա հետ մեկտեղ, Ֆուձիտայի առողջապահության ինստիտուտի փորձագետները, ամփոփելով «Ավիգան» պատրաստուկի սեփական կլինիկական փորձարկումների արդյունքները, չեն կարողացել դրա արդյունավետությունը հաստատել կորոնավիրուսի դեմ պայքարում: Ներկայում Ճապոնիայում հաստատվել Է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 80 հազար 283 դեպք: Մահացել Է 1526 մարդ, ծանր վիճակում Է գտնվում 163 մարդ: Ապաքինվել Է 72 հազար 63 հիվանդ: