Վարսակն այսօր ամենատարածված մթերքներից մեկն է աշխարհի շատ երկրներում: Ի տարբերություն շատ այլ սիրված մթերքների` վարսակը ոչ միայն համեղ է, այլեւ` օգտակար:
Ահա մի քանի պատճառ` ձեր սննդակարգին վարսակ ավելացնելու համար:
Վարսակը հարուստ է սննդարար նյութերով. մեկ բաժակ (81 գ) վարսակը պարունակում է.
. 307 կալորիա
. 55 գ ածխաջրեր
. 8 գ մանրաթել
. 11 գ սպիտակուց
. 5 գ ճարպ
. Մագնեզիումի օրական նորմի 27 տոկոսը
. Սելենի օրական նորմի 43 տոկոսը
. ֆոսֆորի օրական նորմի 27 տոկոսը
. Կալիումի օրական նորմի 6 տոկոսը
. Ցինկի նորմայի 27 տոկոսը
Վարսակն օգնում է վերահսկել խոլեստերինի մակարդակը
Բետա-գլյուկանը (վարսակի մեջ պարունակվող լուծվող մանրաթելերի տեսակ) կարող է օգնել ավելի արդյունավետորեն վերահսկել խոլեստերինի մակարդակն արյան մեջ: Օրգանիզմի մեջ հայտնվելուց հետո բետա-գլյուկանը գելի է վերածվում, որը սահմանափակում է խոլեստերինի կլանումը եւ կանխում է լեղու աղերի վերծծմանը, որոնք օգնում են նյութափոխանակել ճարպերը: Հետազոտության համաձայն` վարսակից առնվազն 3 գրամ բետա-գլյուկանի օրական ընդունումը կարող է 5-10 տոկոսով իջեցնել խոլեստերինի մակարդակն արյան մեջ:
Վարսակը բարելավում է գլյուկոզի վերահսկումն արյան մեջ
Համարվում է, որ վարսակի բետա-գլյուկանն օգնում է վերահսկել գլյուկոզի մակարդակն արյան մեջ:
Վարսակն օգնում է վերահսկել արյան ճնշումը
Վարսակի մեջ լուծվող մանրաթելն օգնում է վերահսկել արյան ճնշումը, որը սրտի հիվանդության համար շատ կարեւոր ռիսկի գործոն է համարվում: Journal of Hypertension ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 8 գրամ վարսակի օգտագործումը կարող է օգնել իջեցնել սիստոլիկ եւ դիաստոլիկ արյան ճնշումը:
Վարսակը նպաստում է աղիների առողջությանը
Վարսակը չլուծվող մանրաթել է պարունակում, որն օգնում է պահպանել աղիների առողջությունը եւ նպաստում է դրանց բնականոն գործունեությանը: