*Եթե դրսում եք և մոտակայքում թաքստոց չկա, արագ գտեք հողի մակերևույթից ցածր վայր (ջրանցք, փոս, մայթեզրի ներքևի հատված)։
*Եթե այդպիսիք չկան, դիտարկեք թաքստոցի այլ տարբերակներ ժամանակավոր պաշտպանության համար՝ շինություն, բետոնե պատ, և այլն։
*Մի վազեք,
*Անմիջապես պառկեք գետնին՝ մեջքի վրա՝ ծնկները հնարավորինս սեղմելով կրծքին և ձեռքերով (արմունկներով) ծածկեք գլուխը, (այդպես Դուք կպաշտպանեք Ձեր կենսական օրգանները՝ թոքերը, ողնաշարը, սիրտը, լյարդը և աղիները),
*Կիսաբաց արեք բերանը և գոռացեք, հակառակ դեպքում՝ հանգիստ արտաշնչեք (այդպես կկարողանաք խուսափել թոքերում ավելորդ ճնշումից, որը կարող է վնասել դրանք),
* Եթե չեք կարող ընդունել նման դիրք, կիրառեք նախորդը,
-Հաշվի առեք, որ այդ դեպքում Ձեր ողնաշարը անպաշտպան կմնա՝ մեծացնելով կենսական օրգանների վնասման ռիսկը։
-Պայթյունի ալիքը տարածվում է գերձայնային արագությամբ, ինչը կարող է ծանր հետևանքներ ունենալ օդով լցված օրգանների համար (թոքեր, երիկամներ, աղիներ)։
-Արտակարգ իրավիճակներում մենք ինքնաբերաբար խորը շունչ ենք քաշում և պահում այն, ինչը, սակայն, կարող է մահացու վտանգավոր լինել , քանի որ գնդակոծության ժամանակ մեր թոքերը նմանվում են օդով լցված փուչիկի, որը կարող է պայթել պայթյունի ալիքի ճնշման տակ։
-Հիշեք, որ պայթյունի դեպքում շրջապատում գտնվող ցանկացած իր վերածվում է բեկորների․ հնարավորության դեպքում հեռու մնացեք պատուհաններից, պայթյունավտանգ առարկաներից, վտանգի այլ աղբյուրներից։
-Հարաբերական դադարի դեպքում գետնին հնարավորինս մոտ գտնվելով վազեվազ կամ սողալով տեղափոխվեք ավելի ապահով վայր՝ նկուղ կամ այլ թաքստոց։