Երկու սիկլ քաշով կրաքարե հին կշռաքարը, որը թվագրված Է մեր թվարկությունից առաջ 10-6-րդ դար, հայտնաբերվել Է Երուսաղեմում Լացի պատի մերձակայքում հնագիտական պեղումների ընթացքում: Այդ մասին հաղորդել Է Իսրայելի հին հուշարձանների վարչությունը:
«Կրաքարե հին կշռաքարը, որը պատկանում Է երկաթի դարին, Առաջին Տաճարի ժամանակաշրջանին, հայտնաբերվել Է հնագիտական պեղումների ընթացքում, որոնք անցկացվել են Իսրայելի հնությունների վարչության կողմից՝ Լացի պատի ժառանգության հիմնադրամի հետ համատեղ:
«Գտածոն գոբեթաձեւ Է՝ տափակ հենամասով: Կշռաքարի վերին մասում փորագրված Է Եգիպտոսի խորհրդանիշը, որը հիշեցնում Է հունական գամմա տառը՝ հապավում, որը նշանակում Է սիկլի (քաշի) միավոր, երկու գծերը նշանակում են կրկնակի զանգված՝ երկու սիկլ»,-պատմել են հին հուշարձանների վարչության կողմից անցկացված պեղումների ղեկավարները՝ Բարաք Մոնիկենդամ-Գիվոնը եւ Տեխիլլա Լիբերմանը:
Մեկ սիկլը համապատասխանում Է 11,5 գրամին, ինչը հաստատում են նախորդ գտածոները: Գտնված կշռաքարի քաշը կազմում Է ուղիղ 23 գրամ: «Քաշի ճշտությունը վկայում Է այն ժամանակների առաջավոր տեխնոլոգիաների մասին, ինչպես նաեւ այն նշանակության մասին, որը հին Երուսաղեմում հատկացվել Է առեւտրին եւ վաճառականությանը»,-կարծում են պեղումների ղեկավարները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: