Քաղցկեղի զարգացման ռիսկը` չարորակ նորագոյացությունները, որը զարգանում է տարբեր ներքին օրգանների, լորձաթաղանթների, մաշկի էպիթելային հյուսվածքի բջիջներից, զգալիորեն մեծանում է մի մուտացիայի առկայության դեպքում: Դա պարզել են Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները:
Ինչպես հայտնում է Novosti Mail.RU-ն, խոսքը SIGLEC12 գենի մուտացիայի մասին է, որն «անջատում է» իմունային համակարգի հետ կապված գենի գործառույթները: Հետաքրքիր է, որ այս մուտացիան բացառիկ է հենց մարդու համար, այդ իսկ պատճառով քաղցկեղը մարդկանց մոտ ավելի տարածված է, քան շիմպանզեների եւ այլ պրիմատների մոտ:
Մասնագետների կարծիքով` տեսականորեն բնական ընտրության ընթացքում SIGLEC12 գենի թերի տարբերակը պետք է անհետանար: Սակայն իրականում այն պահպանվում է մարդկանց մոտ 30 տոկոսի մոտ: Համանուն սպիտակուցը, որը կոդավորվում է SIGLEC12 մուտանտային գենի միջոցով, մեծ թվով կարելի է գտնել էպիթելային բջիջներում` ինչպես առողջ, այնպես էլ քաղցկեղայինների վերափոխված:
SIGLEC12 դեֆեկտային սպիտակուցն ավելի քան երկու անգամ բարձրացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը, հաշվարկել են փորձագետները: Դեֆեկտային սպիտակուցի առկայությունն ինքնին պաթոլոգիական պրոցեսների մի ամբողջ կասկադ է նախաձեռնում, որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանն ու ագրեսիվ աճին:
Ինչպես նշում են գիտնականները, նկարագրված սպիտակուցի առկայության թեստը կօգներ ախտորոշել եւ հայտնաբերել բարձր ռիսկային խմբի մարդկանց մեզի անալիզի միոջոցով: