Բարև, թանկացումներ․ Արարատի մարզի մի քանի գծատերեր ապօրինի բարձրացրել են ուղեվարձը. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բարև, թանկացումներ․ Արարատի մարզի մի քանի գծատերեր ապօրինի բարձրացրել են ուղեվարձը. armeniasputnik.am

Նոր տարի՝ նոր թանկացումներ․ հունվարի 1-ից Արարատի մարզի գծատերերն «անակնկալ» մատուցեցին բնակիչներին․ միջմարզային մի շարք ուղղությունների փոխադրավարձը թանկացել է 50-100 դրամով։ Օրինակ` Դվին-Երևան երթուղու փոխադրավարձը 250-ից դարձել է 300 դրամ, Երևան–Արարատինը՝ 400-ից 500 դրամ։ Ուղևորատոմսի գինը բարձրացել է, իսկ տրանսպորտի որակը չի փոխվել։

«Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ, «Լիգա» ՍՊԸ, Վեդու «ԲՈւԱՏ» ՍՊԸ․ սրանք այն 3 ընկերություններն են, որոնք սպասարկում են Արարատի միջմարզային և ներմարզային  մի շարք երթուղիներ և տարեսկզբից որոշել են՝ նախկին սակագինը ձեռք չի տալիս։ Անակնկալի եկած բնակիչները դիմել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին ու պարզել՝ սակագնի բարձրացումն ապօրինի է։

Ի՞նչ է տեղի ունեցել․ տեսչական մարմնի դիրքորոշումը

Նշված ընկերությունները երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթում շահել են այլ սակագնով, հիմա սպասարկում են 50-100 դրամ սակագնի բարձրացմամբ։ Դա հակասում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներին։

———-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ————-
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՓՈԽԱԴՐԱՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ…

Опубликовано ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին Понедельник, 11 января 2021 г.

Տեսչական մարմնի մամուլի խոսնակ Էլենա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանում է՝ ոչ բոլոր երթուղիներում սակագնի բարձրացումն է ապօրինի։ Մի քանի դեպքերում նախկինում երթուղու շահագործումն իրականացվել է մրցույթի պայմաններով նախատեսված փաստացի գնից նվազ սակագնով և տվյալ երթուղիների դեպքում փոխադրավարձի բարձրացումն օրինականության սահմաններում է։ Օրինակ` Նարեկ-Երևան երթուղու դեպքում «Լիգա ՍՊԸ»-ն մրցույթում շահել է 400 դրամ սակագնով, սպասարկումն իրականացրել է 300 դրամով, իսկ հիմա՝ դարձրել 350 դրամ։

Սակայն առնվազն 5 երթուղիների դեպքում ապօրինություն է թույլ տրվել։

«Տեսչական  մարմինը դրանից հետո նախազգուշական ծանուցումներ է ուղարկել երթուղիները սպասարկող ընկերություններին, որ հնարավորինս սեղմ ժամկետներում խախտումը վերացվի։ Հունվարի 13-ին նաև տեսչական մարմնի կողմից հանդիպում է նախաձեռնվել ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Իրենք իրենց կողմից առաջ են քաշել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառաբանություններ»,- նշում է տեսչական մարմնի խոսնակը։

Որպես սակագնի բարձրացման հիմնավորում ընկերությունները նշում են դրամի արժեզրկումը, վառելիքի, դիզվառելիքի, քսայուղերի, ավտոպահեստամասերի թանկացումները։ Ասում են՝ եթե սակագինը նախկինը մնա, ապա վնասով են աշխատելու։ Այս 3 ընկերություններն արդեն դիմել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որպեսզի վերանայվի մրցույթի պայմանները՝ որոշ երթուղիներով կատարվի գնի բարձրացում։ Սակայն նրանք չեն էլ սպասել ՏԿԵ նախարարության որոշմանը, և հունվարի 1-ից ապօրինի կերպով կատարել են փոխադրավարձի սակագնի բարձրացում:

Հունվարի 19-ին լրանում է այն ժամկետը, որը տեսչական մարմինը տվել է ընկերություններին խնդիրը շտկելու ու մրցույթով որոշված սակագնին վերադառնալու համար։ Տեսչական մարմինը խիստ է տրամադրված․ եթե ժամկետը լրանալուց հետո ապօրինությունը վերացված չլինի, ընդհուպ ընկերություններին լիցենզիայից զրկելու միջնորդություն կներկայացնեն ՏԿԵ նախարարություն։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am