Ognov.ru կայքը գրում է, որ շիլաները շատ օգտակար են օրգանիզմի համար։ Բջջանյութ, վիտամինների հարուստ պարունակություն, միկրոէլեմենտներ, ածխաջրեր և սպիտակուցներ… այս ամենը շիլաները հրաշալի միջեց են դարձնում դիետիկ սնունդի համար։ «6 շիլա» դիետայի սկզբունքն այն է, որ 6 օրվա ընթացքում պետք է ուտել միայն շիլա՝ խստորեն պահպանելով կանոնները։
«6 շիլա» դիետայի ճաշացանկը
- Երկուշաբթի՝ ցորեն
- երեքշաբթի՝ կորեկ
- չորեքշաբթի՝ վարսակ
- հինգշաթի՝ բրինձ
- ուրբաթ՝ գարի
- շաբաթ՝ գարեձավար
- կիրակի՝ թվարկված բոլորի խառնուրդով շիլա։
Շիլան պատրաստելու համար թվարկված բաղադրիչների վրա անհրաժեշտ է ավելացնել եռացած ջուր 1։3 հարաբերակցությամբ և եփել 5 րոպե, ծածկել այն և թողնել թրմվի։ Առավոտյան քաղցած վիճակում մեկ բաժակ կիտրոնով տաք ջուր խմեք, 20 րոպե անց նախաճաշեք։ Աղ, շաքար, կարագ ավելացնել չի թույլատրվում։ Շիլան կերեք յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ անգամ։ Թույլատրվում է թարմ բանջարեղեն (գազար, վարունգ, լոլիկ, բուլղարական պղպեղ) օգտագործել, միրգ (խնձոր, ցիտրուսային մրգեր) և կեֆիր։ Չի թույլատրվում օգտագործել ձուկ, միս, ձու, կաթ, ալկոհոլ, քաղցրավենիք և ալյուրով պատրաստված մթերք։ Կարելի է ոչ քաղցր թեյ խմել, անհրաժեշտ քանակով ջուր։ Մեկ շաբաթ դիետային հետևելու արդյունքում կբարելավվի աղիների աշխատանքը, օրգանիզմը կմաքրվի բնական ճանապարհով, կհարստանա վիտամիններով և միկրոէլեմենտներով, ինչն անխուսափելիորեն կանդրադառնա կազմվածքի, մաշկի, մազերի և եղունգների վիճակի վրա։
Զգուշացում. եթե նյութափոխանակության համակարգի քրոնիկ հիվանդությամբ եք տառապում, ապա խորհրդակցեք բժշկի հետ՝ արդյոք կարո՞ղ եք հետևել նշված դիետային, թե՞ ոչ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը