
Շվեդիայի Լինչեպինգի համալսարանի գիտնականները պարզել են, որ ալկոհոլիզմը կարող է առաջանալ PRDM2 գենի «անջատման» արդյունքում, որը կարևոր դեր է խաղում մարդու ուղեղում ինքնավերահսկողության համակարգի աշխատանքի համար: Այդ մասին հոդվածը հրապարակված է Molecular Psychiatry ամսագրում:
Այդպիսով, կարելի է ասել, որ հարբեցողների մոտ կամքի ուժի բացակայությունը և նրանց կողմից սպիրտի իմպուլսային օգտագործումը ունի կոնկրետ նյարդաֆիզիոլոգիական բացատրություն: Խմելու սիրահարները ընդունակ չեն դիմակայել սպիրտային խմիչքներին այն պատճառով, որ նրանց ուղեղում թուլացված է PRDM2 գենի աշխատանքը, ինչն էլ նրանց նեյրոններին խանգարում է արգելակել խթանող ազդակներին:
Ինչպես հույս են հայտնել գիտնականները, այդ բացահայտումը կարող է օգնել ստեղծելու դեղամիջոց, որն ընդունակ կլինի ազդել PRDM2 գենի վրա և խթանել հարբեցողների ուղեղում դրա ակտիվությանը, որի արդյունքում նրանց մոտ կվերադառնա ինքնավերահսողությունը: