Եթե դուք բրնձի նույնիսկ մի փոքր քանակություն եք ուտում, ձեզ մոտ դեռ երկար ժամանակ պահպանվում է հագեցվածության զգացումը: Միաժամանակ դուք լրացնում եք օրգանիզմի В խմբի վիտամինների, կալիումի եւ այլ կարեւոր նյութերի պահուստները: Ձավարեղենի այդ տեսակից պատրաստված ուտեստները հեշտորեն յուրացվում են բջջանյութի փոքր պարունակության շնորհիվ: Ինչ վերաբերում է բաղադրությանը, 100գր. բրնձի մեջ 0,6գր. ճարպ կա, 77,3գր. ածխաջրեր, 7գր. սպիտակուց: 100գր. բրնձի էներգետիկ արժեքը 343 կկալ է կազմում:
Բրնձով եռօրյա դիետա
Եռօրյա սննդակարգն ամենախիստն է համարվում: Այդ պատճառով, սկսելուց առաջ ավելի լավ է բժշկի հետ խորհրդակցել: Մի բաժակ մաքուր, առանց համեմունքների եւ աղի բրինձ եփեք: Այն մի քանի փոքր չափաբաժնի վերածեք` բաշխելով ամբողջ օրվա վրա: Հետը կարելի է խմել նարնջի կամ խնձորի հյութ: Եթե դժվար է պայքարել քաղցի դեմ, կարելի է մեկ-երկու խնձոր ուտել: Եվ այսպես` երեք օր: Իմիջիայլոց, նման սննդակարգն իդեալականորեն համապատասխանում է շաբաթը մեկ բեռնաթափման օրվան:
Բրնձով հնգօրյա դիետա
Հնգօրյա սննդակարգում բրնձին երկրորդ ուտեստն է ավելացվում: Դա կարող է լինել ծովամթերք կամ ձուկ` խորոված կամ շոգեխաշած: Ընդ որում, չարժե այդ մթերքներն իրար խառնել, բայց թույլատրելի է նրանցից յուրաքանչյուրին կանաչեղեն ավելացնել: Կարելի է խմել կանաչ թեյ, թարմ մրգերից կամ չրերից կոմպոտ: Թույլատրվում է նաեւ խնձոր ուտել: Խորհուրդ է տրվում 5 օր հետեւել նման սննդակարգի:
Բրնձով յոթօրյա սննդակարգ
Յոթօրյա սննդակարգն ավելի գրավիչ է իր բազմազանության շնորհիվ: Ամենօրյա սննդակարգը պիտի բաղկացած լինի 500գր. ընտիր բրնձից կամ ոչ ճարպոտ մսից, բանջարեղենից եւ մրգերից: Պետք է բրինձը եւ բանջարեղենը համեմել ձիթապտղի յուղով եւ սոյայի սոուսով: Կարեւոր է միայն մի կանոն պահպանել. բրնձին բոլոր հավելումների քաշը չպետք է գերազանցի օրական 200 գրամը: Կարելի է խմել ոչ քաղցր հյութեր, առանց շաքարի կանաչ թեյ, չգազավորված ջուր: Նման սննդակարգը լիովին հաշվեկշռված եւ խնայող է: Ընդ որում, շաբաթվա ընթացքում հնարավոր է 3-ից 5 կգ նիհարել: Կրկնակի կուրսը կարելի է անցկացնել երկու շաբաթից ոչ շուտ: