Բոլոր հիվանդությունները նյարդերի՞ց են: Իսկ ո՞րն է պատճառը: Միթե՞ իսկապես բոլոր հիվանդությունների նախադրյալները սկսվում են զգացումներից ու ապրումներից: Կյանքի իրադարձությունները ձևակերպում ենք մտքերով: Իսկ բոլոր հիվանդությունները գլխում են: Վատ մտքերը՝ վախերը, զգացումներն ու ապրումները (զայրույթը, գոռոզությունը, խանդը, մեղքի զգացումը, հուսահատությունն ու դժգոհությունը) խտացված վիճակում շատ վտանգավոր են համարվում:
Ասում են՝ հենց միայն «ինձ չեն սիրում» միտքը կարող է ամենածանր հիվանդությունների պատճառ դառնալ, քանի որ այդ զգացումը արգելափակում է սրբոսկրը, ավելի ստույգ՝ այն չակրան, որտեղ գտնվում է կենսական էներգիայի աղբյուրը: Երբ մարդը սեր չի զգում, նրա իմունիտետը շատ է թուլանում, առաջանում են սեքսուալ խնդիրներ, հակասություններ ու վեճեր: Իսկ այդ վախը, ի դեպ, ձևավորվում է մանկուց: Երբ կինը հղիանում է, սակայն կասկածներ է ունենում՝ ուզում է երեխան ծնվի, թե չէ, դա անդրադառնում է սաղմի վրա: Հոգեբաններն ասում են՝ եթե կինն անգամ մտովի մերժում է այդ երեխային հղիության առաջին ամսում, առանց կասկածելու անգամ որ հղի է, ապա այդ երեխան հետագայում կարող է մոլի ծխող դառնալ:
Երկրորդ ամսում հղիությունը դադարեցնելու ցանկությունը կարող է վերածվել ալկոհոլամոլի ծննդյան, երրորդ ամսին դադարեցնելու ցանկությունը հանգեցնում է հոգեկան հիվանդի կամ էլ խանգարումներով ծննդի, 4-րդ ամսում՝ թմրամոլի, 6-րդ ամսում՝ ինքնասպանի: Հանցագործներն ու մոլագարները ծնվում են այն մայրերից, որոնք ցանկացել են հղիությունը դադարեցնել հինգերորդ ամսում: Մոր մտավոր կամ բանավոր մեղքը կարող է ուղղել կամ շտկել միայն զավակը, իսկ մայրը կարող է այն շտկել՝ երեխայից ներում խնդրելով, որ չի կարողացել սիրով այս աշխարհ բերել փոքրիկ էակին: Համաճարակների ժամանակ երբեմն զարմացնում է այն հանգամանքը, որ ոմանք իսկույն վարակվում են, ոմանք էլ, չնայած հիվանդների հետ շփումներին, ոչ մի կերպ: Կամ էլ ինչից է, որ շատ հիվանդություններ, անկախ դրանց դեմ բուժման արդյունավետությունից, կրկնվում են: Այո, ժողովրդական իմաստնությունը հզոր է: Ու իզուր չէ, որ այն թևավոր խոսքերի է վերածվում, քանի որ ապշեցնում է իրավացիությամբ: Բոլոր հիվանդությունները նյարդերից են:
Սակայն կարմային բժշկությունը կարծում է, որ բոլոր մարդիկ հիվանդանում են իրենց վախերի պատճառով, քանի որ մարդը ողջ կյանքում կենտրոնանում է իր վախերի վրա՝ այդպիսով նպաստելով փոքր վիրավորանքի՝ ավերիչ չարության վերածմանը: Չարորակ և մյուս ուռուցքներն առաջանում են հենց այդ կենտրոնացած չարության պատճառով: Ընդ որում, ասում են՝ սեռական օրգանների քաղցկեղն առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր ատելություն, չարություն, արհամարհանք ու զայրույթ են զգում հակառակ սեռի նկատմամբ: Կանանց մոտ արգանդի քաղցկեղ է հանդիպում վատ մայր լինելու երկյուղից՝ նման «ինձ ոչ ոք չի սիրում»-ի հոգեվիճակին:
Ստամոքսի ու փորի հիվանդություններ հանդիպում են իշխանության տենչից կամ դրա բացակայության պատճառով անբավարարության զգացումից: Իսկ գիրությունը անհասանելի նպատակների ու անպաշտպանության հետևանք է: Կանանց դեպքում գիրության պատճառը սեփական անձի հանդեպ խղճահարությունն է՝ «մեզ ոչ ոք չի սիրում, մենք ոչ մեկին պետք չենք » մտայնությունը: Երբեմն գիրության պատճառը ծնողների նկատմամբ զսպված չարությունն է: Դա կարող է նաև նյութափոխանակության խանգարման հանգեցնել: Երիկամներում, լեղապարկում, լյարդում քարերը գոյանում են թշնամանքից: Սրտային հիվանդություններն առաջանում են մեղքի զգացումից, զսպված կամ անպատասխան սիրո, կենսական անհուսության հետևանքով ու սիրո անարժան լինելու երկյուղից:
Ինֆարկտներն ու ինսուլտները կյանքի հետ պայքարողների հիվանդություններ են, այդ պատճառով էլ հիմնականում դրանցից մահանում են տղամարդիկ, որոնք ողջ կյանքում ամեն գնով փորձում են գնալ առջևից: Հիմնականում նրանք տխրության, վշտի պահին զսպում են իրենց զգացումները արտահայտելուց: Կոկորդի ցավը, ասթման ու բրոնխիտը հիմնականում առաջանում են այն մարդկանց մոտ, ովքեր վիրավորված են մարդկանցից կամ էլ որոշ հանգամանքներից: Երեխաների մոտ հիմնականում կոկորդացավ է առաջանում, երբ տանը գոռում, բղավում են նրա վրա, իսկ նա ոչ մի կերպ չի կարողանում ուղղել սխալը կամ պատասխանել: Մտքի ու զգացումների հակասություններն ուղեղի հիվանդություններ են ծնում, այդ թվում՝ հոգեկան:
Նպատակի բացակայության պատճառով մարդիկ փնտրում են ինչ- որ ոչ երկրային բան, մոլորվում սեփական հալյուցինացիաների մեջ ու ցնորվում: Այն մարդկանց ոտքերն են ցավում, ովքեր նյութապես անբավարարված են զգում: Ցավում են նաև նրանց ոտքերը, ովքեր չեն կարողանում գտնել կյանքի իրենց ուղին, օրինակ՝ դժգոհ են աշխատանքի վայրից: Ոտքերի այտուցը աղքատների ու գեր մարդկանց հիվանդություն է. նրանք սովորաբար չեն հավատում իրենց կենսական ուժին, անվստահ են ու անհաջողակ են դառնում: Ողնաշարի հիվանդություններ առաջանում են ոտքերի տակ հողի բացակայության զգացումից կամ հիասթափությունից: Այն երեխաների ողնաշարն է ծռվում, որոնց ընտանիքում կամազուրկ ու թույլ է հայրը: Եթե ամեն ինչ աջ կողմում ցավում է, ապա դա կապված է կանացի էներգիայի հետ:
Եթե աջ քթանցքն է փակված, ապա կնշանակի վիրավորված եք ինչ-որ կնոջից: Եթե ինչ- որ բան ձախ կողմից է ցավում, ապա դրա «պատճառը» տղամարդ է: Ազատվեք բացասական զգացումից, ու ցավերը կանհետանան: Հոգեկան վիճակն ազդում է նաև հիվանդության ընթացքի ու կյանքի վրա: Լավի ու դրականի մասին մտածեք, փորձեք լավատեսական հոգեվիճակի հասնել ու ինքներդ կհամոզվեք, որ ամեն ինչ կարգավորվում է: Ի վերջո, ինչն է խանգարում զբաղվել ապրումներին ու հուզումներին դրական հուն բերելու ուղղությամբ աշխատանքին, մանավանդ որ դա ջանք ու առավել ևս ծախս չի պահանջում: Փորձենք մաքրել միտքն ու հետևաբար նաև՝ մարմինը: Ի դեպ, մեծագույն հաճույք է պատճառում, երբ քո իսկ ջանքերով դրական տեղաշարժեր ես արձանագրում: