Կորոնավիրուսները կարող են խոցելի լինել ուլտրաձայնային տատանումների նկատմամբ հաճախականությունների շրջանակներում, որոնք օհտագործվում են բժշկական ախտորոշիչ պատկերմանմ մեջ: Նման կարծիք է հայտնել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները:
News-medical.net-ը գրում է, որ մասնագետները մոդելավորել են վիրուսի մեխանիկական արձագանքը թրթռմանն ուլտրաձայնային հաճախականության տիրույթում: Պարզվել է, որ 25-ից 100 մեգահերց տատանումները վիրուսի մակերեսին եւ ցողունային սպիտակուցների ստիպում են քայքայվել՝ բաժանվելով միլիվայրկյանների ընթացքում: Այս ազդեցությունը նկատվել է օդի եւ ջրի մեջ վիրուսի արձագանքի մոդելավորման ժամանակ:
Խոսքը հենց թրթռմանը մեխանիկական արձագանքի մասին է: Գիտնականները սկսել են 100 ՄՀց թրթռանքից, որը վիրուսի համար պայմանականորեն որպես «հարազատ» է ճանաչվել: Սկզբում այս հաճախականության մեջ փոփոխություններ չեն նկատվել: Սակայն միլիվայրկյանի ընթացքում արտաքին թրթռումները միակցող սպիտակուցներին ստիպել են ճկվել:
Երբ հետազոտողները սլսել են մեծացնել թրթռումների ամպլիտուդը կամ ինտենսիվությունը, վիրուսի մակերեսի պատռման վտանգը սկսել է մեծանալ: Ավելի ցածր հաճախականությունների դեպքում՝ 25 մեգահերց եի 50 մեգահերց, վիրուսը սկսել է դեֆորմացվել եւ էլ ավելի արագ քայքայվել:
med.news.am