Foithacker.ru կայքը գրում է, որ անգլիական դիետան նախատեսված է 21 կամ 20 օրվա համար։ Այն դաժան սահմանափակումներ չի դնում։ Այն սկսվում է բեռնաթափման երկու օրով, ապա դրան հաջորդում են սպիտակուցային և բանջարեղենային օրերը։ Սննդակարգի արդյունավետությունն ապահովելու համար պետք է հետևել մի քանի կանոնների։ Այս օրերի ընթացքում սննդակարգից անհրաժեշտ է բացառել հետևյալ մթերքը.
- ալյուրով պատրաստված մթերք
- քաղցրավենիք
- տապակած կարտոֆիլ
- աղ
- խաղողի քաղցր տեսակներ, չիր, դդում։
Ցանկալի չէ նաև ալկոհոլի օգտագործումը։ Խրախուսվում է հանքային ջրի օգտագործումը։
Անգլիական դիետայի 3 շրջանները
1.Բեռնաթափման շրջան
- Նախաճաշ. մի կտոր ամբողջական ցորենի հաց, 200 մլ
- 12։00-ին՝ մեկ բաժակ կաթ
- 15։00-ին՝ կրկին հաց՝ կաթով
- 19։00-ին՝ կաթ։
- Սպիտակուցային շրջան
- Նախաճաշ՝ հաց, կարագ և մի գդալ մեղր
- Ճաշ՝ անյուղ ձկան խաշած միս կամ խաշած հավ, մի կտոր հաց, եփած լոբազգիներ համեմունքներով, մի բաժակ արգանակ
- 15։00՝ մի բաժակ թեյ կամ կաթ, մի փոքր մեղր
- Ընթրիք՝ ապխտած միս և հավի միս։ Կարող եք օգտագործել նաև անյուղ յոգուրտ կամ կեֆիր։
- Բանջարեղենային շրջան
- Նախաճաշ՝ մի քանի խնձորով և նարնջով աղցան
- Կեսօրին՝ շոգեխաշած բանջարեղեն մի գդալ ձիթապտղի յուղով, մի կտոր հաց
- 15։00-ին՝ ցանկացած միրգ՝ բացառությամբ բանանի և խաղողի
- Ընթրիք՝ կարող եք պատրաստել բանջարեղենային աղցան, մեղրով թեյ։
Այս դիետան այնքան էլ հեշտ չէ պահելը։ Այդ պատճառով էլ այն անհրաժեշտ է զգույշ ավարտել։ Խորհուրդ է տրվում այն ավարտել այն օրով, որի ընթացքում կաթ եք խմում։ Ապա սննդակարգ ներառեք այլ մթերք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը