Հանրագումարի բերելով վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները, արձանագրենք
• Քայլ առ քայլ մոտենում ենք Ղարաբաղյան իրադրության հանգուցալուծման հաջորդ հանգրվանին։ Կարծես թե կոլեկտիվ Արեւմուտքում ընդհանուր տենդենցների հետ մեծ տարակարծություններ ունեցողներ չկան։ Հիմնական պրոցեսները ընթանում են այսպես ասած՝ որոշակի կոնսենսուսային պայմաններում
• Արդեն իրողություն դառնալու հավակնություն ունեցող սահմանային դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցը կարելի է համարել հաջորդ մեծ հանգրվանը Ղարաբաղյան հանգուցալուծման։ Այս իշխանությունները այդ առնչությամբ կանեն նախապատրաստական աշխատանքը, սակայն հետագա հիմնական աշխատանքը կմնա հաջորդ իշխանությունների պատասխանատվությանը
• Պարզ է մի բան, որ աշխարհն ուզում է օգտագործել Հարավային Կովկասի պոտենցիալը։ Հանուն դրա արդեն երկրորդական է, թե տեղում եղած խնդիրները ինչ «փաթեթավորմամբ» կկարգավորվեն՝ «արժանապատիվ խաղաղության», թե «խաղաղ գոյակցության»։ Ըստ էության բառախաղ է, նույն էությունն է՝ երկու բանաձեւումային վարիացիաներով
• Հայաստանը այս ամենից ծանր գնով, բայց երեւի թե դուրս կգա եւ կկարողանա ոտքի կանգնել։ Հատկապես սահմանների դեմարկացիայից ու դելիմիտացիայից հետո արդեն կա լավ հնարավորություն գեոքաղաքական բալանսավորման բերել երկիրը, որը կլինի երաշխիք կայուն զարգացման եւ բարեկեցության համար
• Ապացուցվեց, որ ՀԱՊԿ-ը իրականում մեռելածին կառույց է եւ ի վիճակի չէ ապահովել իր անդամ պետությունների անվտանգությունը։ Սա կարեւոր արձանագրում է, որը պետք է հատկապես հիմնավոր կերպով իրենց մտքում ունենան Հայաստանի նոր իշխանությունները, որոնք կձեւավորվեն առաջիկա ընտրություններում եւ ամենակարեւորը
• Ռուսաստանը կարծես թե ուրախ է, որ սկսելու է ազատվել մեզանից, որը բեռ է դարձել իր համար։