Որքան երկար է մարդը քայլում օրվա ընթացքում, այնքան ավելի հավանական է նրա երկարատեւ ու առողջ կյանքը: Սակայն նույնիսկ կարճատեւ անցումները օգտակար են առողջության համար: Այս մասին հաղորդվում է նոր հետազոտության մեջ, որը Հյուսիսային Կառոլինայի համալսարանի գիտնականները ներկայացրել են Սրտաբանական ամերիկյան ասոցիացիայի համաժողովում:
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 4400 քայլ կատարող կանայք զգալիորեն ավելի երկար են ապրում, քան նրանց հասակակիցները, ովքեր ավելի քիչ են քայլում: Օրական 7500 քայլից ավելին մասնակիցներին ոչ մի լրացուցիչ օգուտ չի տվել։
Նոր հետազոտության հեղինակները լրացրել են այս տվյալները: Նրանք առանձին հաշվել են քայլերի թիվը, որոնք կատարել են 60 տարեկանից բարձր 17000 կանայք տարբեր քայլելաձեւերի ընթացքում (կարճ, հաճախ ընդհատվող ժամանակահատվածներով` հիմնականում առօրյա գործերի ընթացքում, կամ անընդմեջ քայլելու երկարատեւ ժամանակ` ավելի քան 10 րոպե):
Պարզվել է, որ «կարճատեւ վազքով» քայլելու ձեւը նույնպես օգտակար է առողջության համար: Հետազոտությունը ցույց է տվել, որ որքան շատ քայլեր են ձեռնարկել կանայք այս ռեժիմում, այնքան երկար են նրանք ապրել՝ անկախ նրանից, թե քանի քայլ են կատարել ավելի երկար անցումների դեպքում:
Կարճատեւ անցումների դեպքում առողջության համար օգուտն աճել է քայլերի թվից կախված: Այն դադարել է աճել այդ քայլաձեւի շրջանակներում արված 4500 քայից հետո: Օրական յուրաքանչյուր 1000 քայլը կապված է եղել մահվան ռիսկի 28%-ով նվազեցման հետ:
Անընդմեջ անցման յուրաքանչյուր հաջորդ 2000 քայլի դեպքում մահվան ռիսկը նվազել է 32%-ով:
news.am