Կանանց 3.10 (0.04 միլիոն) եւ տղամարդկանց 55.3 (0.64 միլիոն) տոկոսը Հայաստանում ծխում է։ Այս մասին տեղեկացվում է ծխելու խնդրի գլոբալ տեսություններում, որոնք The Lancet եւ The Lancet Public Health ամսագրերը հրապարակել են Առանց ծխախոտի համաշխարհային օրվա շեմին, որը նշվում է մայիսի 31-ին։
Հաշվետվությունների համաձայն՝ 20 տարիների ընթացքում ծխողների թիվը Հայաստանում նվազել է 5.19 եւ 8.42 տոկոսով համապատասխանաբար։ Ավելին, 2019թ. տվյալներով՝ երկրում 100 000-ից 4860 մահ (17.4 տոկոս) տեղի է ունենում այն պատճառներով, որոնք կապված չեն ծխելու հետ։
Գլոբալ վերլուծությունը ցույց է տվել, որ սկսած 1990 թվականից՝ աշխարհում ծխողների բաժինը տղամարդկանց մեջ կրճատվել է 25 տոկոսով, կանանց մեջ՝ 37.7 տոկոսով։ Սակայն տղամարդիկ սկսել են ծխել ավելի քան 20 երկրներում, կանայք՝ 12, որոնց թվում հայտնվել է Ռուսաստանը։
Հետաքրքիր է, որ շատ երկրներում ծխողների տոկոսի կրճատումը «չի հասցրել» բնակչության դանդաղ աճի հետեւից, դրա համար աշխարհում ծխողների բացարձակ թիվը ավելացել է։ 2019թ. տվյալներով՝ աշխարհում ծխում էր 1,1 միլիարդ մարդ։ Ծխողների ամենամեծ թիվն ունեցող 10 երկրների մեջ են մտնում Չինաստանը (այս երկրում ապրում է յուրաքանչյուր երրորդ ծխողը), Հնդկաստանը, Ինդոնեզիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Բանգլադեշը, Ֆիլիպինները, Ճապոնիան, Թուրքիան եւ Վիետնամը։
Ինչ վերաբերում է ծխելու պատճառով մահացությանը, ապա 2019թ. ծխելու հետեւանքներից մահացել է 4,4 մլն մարդ, ներառյալ 1,6 մլն թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունից, 1,3 մլն՝ թոքերի քաղցկեղից, 1 մլն՝ ուղեղի կաթվածից։
Գիտնականների տվյալներով՝ տղամարդկանց 5 մահերից մեկը տեղի է ունենում ծխելու հետ կապված պատճառներից։ Ավելին, ուղղակիորեն ծխելու հետ կապված պատճառներից մահանում է յուրաքանչյուր երկրորդ ծխողը։
2019թ. 15-24 տարեկան ծխող մարդկանց թիվը եղել է 155 մլն՝ բոլոր տղամարդկանց 20 եւ կանանց 5 տոկոսը։ Մարդկանց երկու երրորդը, որոնք ծխել են 2019թ., կախվածություն են ձեռք բերել ծխախոտից մինչեւ 25 տարեկան հասակը։