Սուրճը չի կարող օգնել հաղթահարելու քնատության հետեւանքները, պարզել են Միչիգանի համալսարանի գիտնականները։
Ինչպես տեղեկացնում է MSU Today-ը, հետազոտության ընթացքում գիտնականները խնդրել են ավելի քան 275 կամավորականի կատարել պարզ առաջադրանք ուշադրությունը կենտրոնացնելուն ուղղված, ինչպես նաեւ ավելի բարդ խնդիր, որը պահանջում էր կատարել մի քանի առաջադրանքներ որոշակի կարգով՝ բաց չթողնելով քայլերը կամ թույլ չտալով քայլերի կրկնություն։
Քնատությունը, ինչպես եւ պետք էր սպասել, նվազեցրել է արտադրողականությունը երկու տեսակի խնդիրները կատարելիս։ Ընդ որում՝ կոֆեինը օգնում էր մարդկանց հաջողությամբ կատարել ավելի հեշտ խնդիրը, բայց մասնակիցների մեծ մասի համար կոֆեինը քիչ էր ազդում արտադրողականության վրա երկրորդ առաջադրանքը կատարելիս։ Դա նշանակում է, որ կոֆեինը չի օգնի ազատվել այսպես կոչված պրոցեդուրային սխալներից։ Գործնականում դա կարող է վերածվել բժշկական սխալների եւ ՃՏՊ-ների։
Կոֆեինը որոշ ժամանակ ավելացնում է էներգիայի ցուցանիշները, նվազեցնում քնկոտությունն ու անգամ կարող է բարձրացնել տրամադրությունը, բայց ոչ մի կերպ չի կարող փոխարինել լիարժեք գիշերային քնին։ Բացի այդ, ավելի բարձր մակարդակի խնդիրներ կատարելիս արտադրողականությունը, այնուամենայնիվ, կնվազի, որքան էլ որ մարդը սուրճ խմի։ Սա պատճառներից մեկն է, թե ինչու է քնատությունն այդքան վտանգավոր։