Կորոնավիրուսը վարակում է վերին շնչուղիները, այդ թվում քիթը եւ կոկորդը: Քթըմպանի միջ վիրուսի տարածման պատկերով կարելի է կանխատեսել՝ ում մոտ կարող է զարգանալ կորոնավիրուի բարդ ձեւը, հայտնում են Բոստոնի հիվանդանոցի, Մասաչուսեսթսի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Միսիսիպիի համալսարանի գիտնականները:
MedicalXpress-ի հաղորդմամբ՝ գիտնականները 2020 թվականի ապրիլից մինչեւ սեպտեմբեր ամիսներին կորոնավիրուսով վարակված 35 մեծահասակից քթըմպանից քսուք են վերցրել: Նրանք նաեւ նմուշ են վերցրել 6 պացիենտից, որոնք վարակված չեն եղել:
Միջինում յուրաքանչյուր քսուքում պարունակվել է 562 բջիջ:
Հետազոտողները սքանավորել են ամեն բջիջում PHK-ն: Պարզվել է, որ էպիթելային հյուսվածքները լուրջ փոփոխությունների են ենթարկվում կորոնավիրուսի առկայության ժամանակ:
Փոխվել է նաեւ սեկրետոր եւ գավաթաձեւ բջիջների քանակը: Միեւնույն ժամանակ, նկատվել է հասուն թարթիչային բջիջների կորուստ:
Վարակված բջիջներում՝ ի տարբերություն չվարակվածների, ակտիվացել են ավելի շատ գեներ, որոնք մասնակցում են վարակի պրոդուկտիվ ռեակցիային: Կորոնավիրուսի թեթեւ կամ միջին ծանրության ձեւով վարակվածների մոտ էպիթելային բջիջները բարձր ակտիվություն են ցուցաբերել: Միեւնույն ժամանակ, մակրոֆագների եւ այլ իմունային բջիջների քանակությունը մեծացել: