Աշխարհում կա ՄԱԿ-ի 193 անդամ-պետություն: Դրանցից մի փոքր մասը հանդիսանում է այս կամ այլ ռազմաքաղաքական դաշինքի անդամ (օրինակ` ՆԱՏՕ, ՀԱՊԿ): Դեռեւս 1960-ականներին մեծ թվով երկրներ ձեւավորեցին Չմիավորված երկրների շարժում, որին միացան այն ժամանակ գոյություն ունեցող հիմնական երկու դաշինքներին (ՆԱՏՕ եւ Վարշավյան պայմանագրի կազմակերպություն) չհարող շատ երկրներ:

ՀԻՄԱ` ԳԼԽԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ
Չմիավորված երկրների շարժման բարձրագույն ղեկավար մարմինը անդամ-պետությունների նախագահների կամ վարչապետերի գագաթաժողովն է: Գագաթաժողովում անդամ-երկրների ղեկավարներից մեկը Շարժման նախագահ է ընտրվում մինչ մյուս գագաթաժողովի անցկացումը: Ադրբեջանը ոչ միայն հանդիսանում է շարժման անդամ, այլեւ նրա ղեկավար Իլհամ Ալիեւը 2019-2022թթ. Շարժման նախագահն է: Այժմ անդրադառնանք Շարժման գործունեության վերը նշված տասը սկզբունքներին` ներկայացնելով ալիեւյան Ադրբեջանի կողմից այդ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ սկզբունքի ոտնահարման դեպքեր:
Սկզբունք I.
Հարգել մարդու հիմնարար իրավունքները` ՄԱԿ-ի Կանոնադրության պահանջներին համապատասխան
Սկզբունքի ոտնահարում.
Առկա են ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ փաստեր: Այդպիսիք են, օրինակ, 2020թ.-ի 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հադրութ քաղաքում գերեվարված երկու հայ բնակիչների գնդակահարման փաստը եւ դրա անհետեւանք մնալը, Բաքու քաղաքում պատերազմից հետո հայկական կողմին նվաստացնող պուրակի բացումը եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից բարձրացրած բազմաթիվ այլ փաստեր:
Սկզբունք VII.
Ձեռնպահ մնալ ցանկացած երկրի տարածքային ամբողջականության եւ քաղաքական անկախության հանդեպ սպառնալիքի կամ ուժի կիրառման գործողություններից
Սկզբունքի ոտնահարում.
Հայաստանի հասցեին անձամբ Ալիեւի եւ նրա վարչակազմի կողմից բազմաթիվ սպառնալիքներ են հնչել: Դրանք վերաբերել են Հայաստանի քաղաքական անկախությանը, օրինակ, պնդումը, թե հայերը չեն կարող ինքնուրույն պետություն ունենալ եւ պետք է լինել մեկ այլ` խոշոր պետության կազմում: Սպառնալիքներ են հնչել նաեւ Հայաստանի տարածքում գտնվող ռազմավարական նշանակության այնպիսի կառույցի նկատմամբ, ինչպիսին է Մեծամորի ատոմային էլեկտրակայանը: Նմանօրինակ հայտարարությունները իրենցից ներկայացնում են պասիվ միջուկային հարձակման, այն է` զանգվածային բնաջնջման միջոցի կիրառման սպառնալիք:
Չմիավորված երկրների շարժման բարձրագույն ղեկավար մարմինը անդամ-պետությունների նախագահների կամ վարչապետերի գագաթաժողովն է: Գագաթաժողովում անդամ-երկրների ղեկավարներից մեկը Շարժման նախագահ է ընտրվում մինչ մյուս գագաթաժողովի անցկացումը: Ադրբեջանը ոչ միայն հանդիսանում է շարժման անդամ, այլեւ նրա ղեկավար Իլհամ Ալիեւը 2019-2022թթ. Շարժման նախագահն է: Այժմ անդրադառնանք Շարժման գործունեության վերը նշված տասը սկզբունքներին` ներկայացնելով ալիեւյան Ադրբեջանի կողմից այդ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ սկզբունքի ոտնահարման դեպքեր:
Վահագն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Միջազգայնագետ
ք. Հոնկոնգ
Ամբողջությամբ՝ aravot.am