NASA-ի տիեզերական զոնդը՝ Juno-ն, կարողացել Է անցնել Յուպիտերի ամպերի շերտի տակ եւ չափել նշանավոր Մեծ Կարմիր բծի՝ ընդարձակ հակացիկլոնի խորությունը, որի տրամագիծը գերազանցում Է Երկրի տրամագծին: Այդ մասին NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան:
Juno-ն Յուպիտերի շուրջը պտտվում Է 2016 թվականից, ապարատի միկրոալիքային ռադիոմետրը գիտնականներին թույլ Է տալիս «նայել» ամպերի տակ եւ ուսումնասիրել մոլորակի մթնոլորտի պտուտահողմերը: Նոր արդյունքները ցույց են տալիս, որ Մեծ Կարմիր բիծը ընգգրկում Է այն տիրույթները, որտեղ խտացվում Է ջուրը եւ գոյանում են ամպեր, որտեղ արեւի լույսն արդեն չի տաքացնում մթնոլորտը: Գիտնականները կարողացել են Juno-ի արագության փոփոխությունը վայրկյանում մինչեւ 0,01 միլիմետրի ճշտությամբ չափել ավելի քան 650 միլիոն կիլոմետր տարածությունից՝ խորը տիեզերքի ցանցին հետեւող անտենայի օգնությամբ: Նրանք եկել են այն եզրակացության, որ Մեծ Կարմիր բծի խորությունը մոտավորապես մինչեւ 300 մղոն (500 կիլոմետր) ցածր Է ամպերի վերին սահմանից: Ի հավելումն ցիկլոնների եւ հակացիկլոնների, Յուպիտերը հայտնի Է ամպերի իր սպիտակ ու կարմրավուն շերտերով, որոնք գոտեւորում են մոլորակը:
Ուժեղ քամիները, որոնք փչում են արեւելքից ու արեւմուտքից, բաժանում են այդ շերտերը, որոնց խորությունը հասնում Է 3,2 հազար կիլոմետրի: Տվյալները, որոնք հավաքում Է Juno միկրոալիքային ռադիոմետրը, խոսում են այն մասին, որ գազանման ամոնիակը Յուպիտերի մթնոլորտում շարժվում Է «հետազոտվող շիթավոր հոսանքներին հիանալի համապատասխան»: Նաեւ պարզ Է դարձել, որ հսկայական ցիկլոնային փոթորիկները Յուպիտերի երկու բեւեռներում՝ ութը՝ հյուսիսում եւ հինգը՝ հարավում, չափազանց կայուն են՝ մնալով միեւնույն վայրում: NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան գիտահետազոտական լաբորատորիա Է, որին ֆինանսավորում Է NASA-ն եւ ղեկավարվում Է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանի կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: