Որն է մեր խնդիրը. թույլ տանք այս դրածոների ձեռամբ մեր պետականության հաշվին, մեր ժողովրդին ցեղասպանելով թուրքերը գրավե՞ն տարածաշրջանը, թե՞ դուրս շպրտենք սրանց իշխանությունից, պայքարելով մեր գոյության, պետականության և խաղաղ ապրելու իրավունքի համար: Այս խամաճիկները պետությունը կանգնեցրեցին կործանման ճանապարհին, թիրախային հարվածելով երկու հիմնական հարցերի:
Առաջինը՝ Արցախի ինքնորոշման իրավունքը դուրս մղեցին բանակցային գործընթացից և փոխարինեցին նիկոլի ձևակերպմամբ՝ Ղարաբաղյան հակամարտություն բառակապակցությամբ: Ինչ է սա նշանակում, հրաժարում հայկական երկրորդ պետությունը ունենալու, ստեղծելու արդար իրավունքից, որը մենք ձեռք էին բերել մեր ժողովրդի հազարավոր զավակների կյանքի գնով, հերոսական ազատագրական պայքարով: Արցախի ճանաչման գորընթացի առաջ մղմամբ մենք գնում էինք այս տարածաշրջանում դոմինանտ դառնալու ճանապարհով՝ երկու հայկական պետություն կոնցեպտով: Այս էր իրական խաղաղության հիմնաքարը, որը քանդվեց և քանդվում է այս իշխանության ջանքերով:
Երկրորդը՝ ռեալ օրակարգ բերեցին երկու թուրքական պետությունների շահերից բխող Սյունիքի միջանցքի հարցը: Այն դեպքում, երբ հենց այդ հատվածը մեր պետության համար դարեր շարունակ ոչ միայն ճանապարհային այլև ռազմական և անվտանգային առումով հսկայական նշանակություն և դերակատարում է ունեցել և ունի: Հենց այդ տարածքը՝ Սյունիքն է, մեր անվտանգության բանալին։ Հետևապես ակնհայտ է, քանի դեռ այս հակահայ դրածոներն են իշխանության ջանքեր են գործադրվելու տարածաշրջանում դոմինանտ դերակատարներ դարձնել երկու թուրքական պետություններին։
Իսկ մինչև 2018 թվականը մենք առաջ էինք գնում, տարածաշրջանում երկու հայկական պետություն և ամենամարտունակ բանակ քաղաքականությամբ, այսինքն դոմինանտը մենք էինք լինելու՝ հայկական գործոնը:
Սա´ էր և է´, հզորանալու ստրատեգիան: Հիմա, երբ հարցնում են, սա արդեն ամեն ինչ հանձնել է, ի՞նչ կարող ենք փոխել:
Կարող ենք, եթե թուրքական շահին ծառայող այս դրածոներին հեռացնենք իշխանությունից և ձևավորենք ազգային իշխանություն, մենք բանակցային գործընթաց կվերադարձնենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, միջազգային ճանաչման առաջնահերթությունը, որից էլ կբխի որոշ շրջանների այդ թվում և Շուշիի վերադարձի շուրջ բնակցությունների սկսումը:
Այս պլատֆորմի ձևավորումը մեզ հնարավորություն կտա, դիվանագիտական խողովակներով հասնել Սյունիքի հարցը թուրքական օրակարգից հանելուն:
Այս է միայն տարածաշրջանում իրական և հարատև խաղաղության հասնելու ճանապարհը:
Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից