ՆԱՏՕ-ն ճամփաբաժնի վրա. պատրա՞ստ են Բալթյան երկրները տեղակայել ԱՄՆ-ի միջուկային հրթիռները
Advertisement 1000 x 90

ՆԱՏՕ-ն ճամփաբաժնի վրա. պատրա՞ստ են Բալթյան երկրները տեղակայել ԱՄՆ-ի միջուկային հրթիռները

Ռիգայում կայացած գագաթնաժողովի նախօրեին, ընթացքում և ավարտից հետո ամենավառ հայտարարություններն արել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը․

հնարավոր է միջուկային զենքի տեղակայում Արևելյան Եվրոպայում

ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինայի պատճառով ՌԴ-ի դեմ չեն պատերազմի

Ռուսաստանը չի կարող ազդեցության ոլորտ ունենալ․ անընդունելի է անգամ միտքն այն մասին, որ Ռուսաստանը կարող է իր ազդեցության ոլորտն ունենալ։

Բարձրագոչ խոսքերից բացի, լատվիական Ադաժի ռազմափորձարանում թնդում էր հրետանային համազարկը, լսվում էր հարվածային ավիացիայի տուրբինները հռնդյունը, վազվզում էին ավելի քան 1500 զինծառայողներ Ալբանիայից, Չեխիայից, Իտալիայից, Իսլանդիայից, Կանադայից, Չեռնոգորիայից, Լեհաստանից, Սլովակիայից, Սլովենիայից ու Իսպանիայից՝ ՆԱՏՕ-ի Winter Shield 2021 զորավարժությունների շրջանակում (նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 4-ը)։

Մերձբալթիկայում ալյանսի աղմկոտ թատերականացված բեմադրության պսակը Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի ուղևորությունն էր տանկով՝ Սանկտ-Պետերբուրգից մոտ 200 կմ հեռավորության վրա։

Դժվար է նմանատիպ «զրահամեքենայով ցուցադրություն» պատկերացնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կատարմամբ՝ Գրոդնոյում կամ Շոտլանդիայում ինչ-որ տեղ, սակայն մենք սովոր ենք «գործընկերների» զինախաղերին։

Եզրափակիչ ակորդը դարձավ Մոսկվայի նկատմամբ ֆինանսատնտեսական միջոցներ կիրառելու Վաշինգտոնի սպառնալիքը՝ «ի պատասխան Ռուսաստանի թշնամական քայլերի» (մեջբերումը Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակիի ելույթից է) Դոնբասում, որտեղ այս պահին ինչ-որ պատճառով կենտրոնացված է ուկրաինական բանակի կեսը՝ 125 հազար մարդ։

Իհարկե, Ուկրաինայում ՌԴ Զինված ուժերի կիրառումը կախված է միայն Կիևի ռեժիմի ինքնասպանական որոշումներից։ Ավելի վաղ Արտաքին հետախուզության ծառայությունը բացարձակ սուտ էր անվանել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարությունները Ռուսաստանի տարածքում զորքերի կենտրոնացման մասին՝ Ուկրաինա ներխուժելու նպատակով։ Սակայն վերադառնանք բալթիական երկրներին։

Ջերմամիջուկային Drang nach Osten-ը

Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն առանց Վաշինգտոնից թույլտվության ավելորդ խոսք չի ասի, և ամերիկյան միջուկային զենքի հնարավոր տեղակայման մասին նրա մենախոսությունն արտոնված է։ Ավելի վաղ Ստոլտենբերգը բառացիորեն հայտարարել էր հետևյալը. «Գերմանիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը Պենտագոնից հավանություն է ստացել օգտագործել այդ երկրի տարածքում պահվող ամերիկյան միջուկային զենքը, եթե դրա անհրաժեշտությունը ծագի»:

Միանգամայն անպատասխանատու մոտեցում է զանգվածային ոչնչացման զենքի չտարածման համակարգին, որը Եվրոպային հիբրիդային միջուկային զենքի ծնունդ է խոստանում (որը մարտական իրավիճակում կիրառվում է անհայտ մեկի կողմից):

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր