Սթրեսային անմիզապահություն (Stress Incontinence)
Այս անմիզապահության տեսակն առաջանում է ներորովայնային ճնշման բարձրացման ժամանակ: Կոչվում է սթրեսային, սակայն ամենևին կապված չէ սթրեսի հետ, պարզապես առաջանում է հազի, ծիծաղի և ծանրություն բարձրացնելու ժամանակ: Հանդիպում է միջին տարիքի կանանց մոտ: Առաջանում է հաճախակի և դժվար ընթացքով ծննադաբերությունների, գիրության, ինչպես նաև փոքր կոնքի վիրահատությունների հետևանքով: Պատճառն ի հայտ եկող այնպիսի խնդիրներն են , ինչպիսիք են` միզապարկի փականների, կոնքի հատակի մկանների և անատոմիական այլ խանգարումները:
Հարկավոր է հիվանդից մանրամասն տեղեկատվություն ստանալ անմիզապահության աստիճանի մասին. կապվածությունը` առիթի և միզապարկի լցվածության, ժամանակի, տեվողության, դադարեցնլու կարողության, կատարված վիրահատությունների, միզուղիների բորբոքումների, սննդակարգի, դեղորայքի և այլ հիվանդությունների (հատկապես շաքարային դիաբետի) հետ: Պետք է պարզել` անմիզապահությունը «մաքուր» սթրեսայի՞ն է, թե՞ խառը բնույթ է կրում և առաջանում է անզուսպ միզարձակման հետևանքով:
Ախտորոշման համար հարկավոր է կատարել մեզի մանրէաբանական քննություն և ուրոդինամիկ հետազոտություն:
Բուժումն իրականացվում է պահպանողական և վիրահատական եղանակներով: Շատ կարևոր և արդյունավետ է քաշի իջեցումը գերերի մոտ, ինչպես նաև կոնքի հատակի վարժությունները և էլեկտրական ստիմուլիացիան: Վիրահատական եղանակներց են` Սլինգ գործողությունները (TVT) և հեշտոցի բարձրացումը (opencolposuspension):
«Ստիպողական» անմիզապահություն (Urge Incontinence)
Այս անմիզապահությունը հաջորդում է միզարձակման հանկարծակի և անզուսպ ցանկությանը: Համարվում է հիվանդության ախտանշան և ոչ հիվանդություն: Պատճառը` միզապարկի ոչ բնական կծկումներն են, որի հետևանքով խանգարվում է միզուկի փականի կծկումը: Այսպիսի վիճակներ կարող են առաջանալ շաքարային դիաբետի, ինսուլտի, Պարկինսոնի հիվանդության և ողնուղեղի ախտահարումների ժամանակ:
Ռիսկային գործոնները
- Ծննդաբերություն (առաջանում է անմիջապես ծննդաբերությունից հետո )
- Գիրություն (obesity)
- Պրոստատի հիվանդություններ`ադենոմա, պրոստատիտ, քաղցկեղ (adenoma, prostatitis, prostate cancer )
- Շաքարային դիաբետ և ինսուլտ (diabetes, stroke)
- Միզապարկի քաղցկեղ (bladder cancer)
- Միզուղիների ինֆեկցիաներ (urinary tract infections):
Բուժումը. դեղորայքային, էլեկտրական ստիմուլիացիա և հոգեբանական (վարքային):
Նյարդային անմիզապահություն (Neuropathic Incontinence)
Առաջանում է նայարդային ախտահարումների ժամանակ (փականային ատոնիա, միզապարկի գերռեֆլեքսիա):
Գերլցվածության անմիզապահություն (Overflow incontinence)
Առաջանում է միզուղիների խցանումների (շագանակագեղձի ադենոմա, շագանակագեղձի քաղցկեղ, միզապարկի վզիկի կարծրացում, միզուկի նեղացում և այլն) ժամանակ, երբ մեզը հոսում է միզապարկի գերլցվածության և միզելու անկարողության պատճառով: Կարող է լինել նաև մի շարք դեղերի կողմնակի ազդեցության հետևանք: