Լուսիկ Ագուլեցին՝ Հին նոր տարվա խորհրդի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Լուսիկ Ագուլեցին՝ Հին նոր տարվա խորհրդի մասին. life.panorama.am

Հունվարի 13-ը հայ ժողովուրդը նշում է որպես Հին նոր տարի: Թեեւ մեզանում գնալով ավելի քիչ նշանակություն է տրվում այս տոնին, սակայն հայ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցին համաձայն չէ դրա հետ:

Life.panorama.am-ի հետ զրույցում Լուսիկ Ագուլեցին խոսել է Հին նոր տարվա ժողովրդական նշանակության ու կարեւորության մասին.

«Ամանորի ծիսակատարությունը շատ նման է նավասարդին եւ բարեկենդանին. Կատարվում են նույն արարողությունները՝ երեխաների այցը տնետուն, սննդի հավաք, վիճակ գցել, միմյանց հետ հաց ուտել եւ այլն: Ամանորը հիմնականում երեխաների եւ մայրության օրն է, այն սիրո, գեղեցկության ու ուրախության օրն է: Այս տոնի խորհրդի մեջ մտնում են 12 պտուղները, որոնք մենք պետք է ճաշակենք 12 ամիս. Այդ 12 պտուղների մեջ ներառվում են սերը, ուրախությունը, հանգստությունը, համբերությունը, վեհանձնությունը, հավատը, հեզությունը, զսպվածությունը, ողջախոհությունը, սպասումը եւ այլն: Ի դեպ՝ ըստ հին տոմարով Նոր տարվա կանոնների՝ մեր սեղաններին պետք է անպայման տեղ գտնեն խնձորն ու նուռը»,- նշեց  մեր զրուցակիցը:

Մեր նկատառմանը, թե Հին նոր տարվան ժամանակի ընթացքում կարծես թե ավելի քիչ նշանակություն է տրվում ժողովրդի կողմից, պատասխանեց.

«Մեր տաղավար տոները երկար են տեւում, Ամանորն էլ կարող է սկսվել դեկտեմբերի 31-ից ու շարունակվել մինչեւ հունվարի 13, անգամ ավելին: Պետք է հիշել՝ հին տոմար չկա, այսօր բոլոր հավատացյալները գնում են եկեղեցի, քանի որ այսօր եկեղեցին տոնում է յոթ անվանակոչության օրը: Եկեղեցի այցելությունից հետո մենք կարող ենք մեր տանը սեղան գցել ու ընդունել մեր հյուրերն: Պետք է ընկալել, որ հունվարի 13-ի մեջ հեթանոսական ոչ մի երանգ չկա, Հին նոր տարին  դա նույնն է, ինչ Նոր տարին: Հունվարի 13-ը երեք արքաների տոնն է՝ խոսքը Սուրբ Ծնունդի, Ջրօրհնեքի եւ Ամանորի մասին է: Այսօր մարդիկ կարող են նույն կերպ նշել, բայց հին ուտելիքներից հրաժարվել, որոնք կարող են վնասել իրենց առողջությանը»:



Նման նյութեր