Բաղադրիչներ
- Հնդկահավ – 7 կգ
- Աղ, սև պղպեղ
- Սխտոր
- Հազրեվարդ
- Կարագ
- Նարինջ – 2 հատ
- Կիտրոն – 2 հատ
- Աղացած միս – 200 գ
- Սև սալորի չիր
- Մեղր
- Ձիթայուղ
Սոուսի համար՝
- Արգանակ – 1 լ
- Գինի – 100-200 գ
Պատրաստման եղանակը
- Աղը, սխտորը, հազրեվարդը, մեկ կիտրոնի քերած կեղևը, մեկ նարնջի քերած կեղևը, մսի ֆարշը, մանր կտրատված սև սալորի չիրը, 50-100գ կարագը լավ խառնել, ավելացնել ձիթայուղ այնքան, որ ստացվի միջին պնդության խյուս: Այդ խյուսով պատել հնդկահավը ներսի կողմից: Պատել խյուսով նաև կաշվի և մսի արանքը:
- Երկու նարինջները և մեկ կիտրոնը դնել եռացրած ջրի մեջ, թողնել մի քանի րոպե, որից հետո վրաները պատառաքաղով անցքեր անել և տեղադրել հնդկահավի ներսում: Անցքը կարել թելով: Ոտքերը և թևերը կապել մարմնին: Տապակի վրա բուսայուղ լցնել, հնդկահավը տեղադրել վրան:
- Մեկ նարնջի քերած կեղևը, մեղրը, աղը և ձիթայուղը խառնել և դրանով ամբողջությամբ պատել հնդկահավը:
- Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան և հնդկահավը տեղադրել ջեռոցում: Թողնել 10 րոպե, հանել, ծածկել փայլաթիթեղով և վերադարձնել ջեռոցը: Տաքությունն իջեցնել 180 աստիճան: Տապակել 40 րոպե 1 կգ-ի հաշվով, ժամանակ առ ժամանակ վրան ձիթայուղ քսել:
- Սոուսի համար գինին խառնել արգանակի հետ: Պատրաստ լինելուց 40 րոպե առաջ հեռացնել փայլաթիթեղը և յուրաքանչյուր 15 րոպեն մեկ վրան սոուս լցնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը