Համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով գիտնականները կարողացել են իմանալ՝ ինչպիսին է եղել մեզանից 3000 տարի առաջ ապրած Ամենհոտեպ 1-ին փարավոնի արտաքինը:
Դա հաջողվել է Կահիրեի համալսարանի մասնագետներին: Մումիայով սարկոֆագը հայտնաբերվել է դեռևս 19-րդ դարում, բայց այն բացել եգիտաբանները չէին համարձակվում՝ վախենալով վնասել դիմակն ու մարմինը փաթաթած սավանի տարրերը: Այս մասին տեղեկանում ենք «GGTN на русском» ֆեյսբուքյան էջից:
«Վիտուալ տարբերակով մումիայից հանելով դիմակն ու վիրակապերը՝ մենք մանրամասն ուսումասիրեցինք մարմնի մնացորդները: Պարզվեց, որ մահվան պահին Ամենհոտեպ Առաջինը եղել է 35 տարեկան, ունեցել է մոտավորապես 169 սմ. հասակ, շատ նման է եղել իր հորը՝ Յահմոս Առաջին փարավոնին և ունեցել է լավ ատամներ»,- հայտնել է հետազոտության հեղինակը՝ ռադիոլոգիայի պրոֆեսոր Սահար Սալիմը:
Փորձագետները նաև պարզել են, որ փարավոնի ուղեղը չի հեռացվել զմռսման ժամանակ, այլ մնացել է գանգատուփում, ինչը չի տեղավորվում համընդհանուր ընդունված ավանդույթների մեջ: Որպես կանոն՝ ուղեղն ու ներքին օրգաններգը տեղադրում էին հատուկ անոթների մեջ, որոնք դնում էին դամբարանում: Բացի դրանից, հետազոտողները կտորի շերտերում հայտնաբերել են 30 հուռութքներ և ոսկյա հուլունքներով գոտի:
Ամենհոտեպ Առաջինի մահվան պատճառն անհայտ է մնում. Սկանավորումը նրա մոտ լուրջ հիվանդությունների նշաններ, վնասվաքներ կամ վերքեր չեն հայտնաբերել:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը: