Ինչպե՞ս է հնարավոր արդյունավետ կերպով պայքարել ավելորդ քաշի դեմ 50 տարեկանից հետո
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս է հնարավոր արդյունավետ կերպով պայքարել ավելորդ քաշի դեմ 50 տարեկանից հետո

Ինչպե՞ս է հնարավոր արդյունավետ կերպով պայքարել ավելորդ քաշի դեմ 50 տարեկանից հետո: Այս մասին իր խորհուրդներով կիսվել է սննդաբան Շոնա Ուիլքինսոնը (Մեծ Բրիտանիա):

Ինչպես պատմում է Daily Express-ը, նիհարել ցանկացող կանանց առաջին հերթին խորհուրդ է տրվում սկսել ավելի շատ սպիտակուց պարունակող մթերքներ օգտագործել: Մասնագետը կարծում է, որ դա թույլ կտա ավելի լավ վերահսկել քաշը, մկանային զանգված ձեռք բերել, որի կորուստը հնարավոր է դաշտանադադարից հետո, եւ կարգավորել հորմոնների ճիշտ արտադրությունը։ Սննդաբանը սպիտակուցի լավագույն աղբյուրներ է համարում լոբին, ոսպը, սիսեռը եւ սոյան։

«Սպիտակուցներն օգնում են դանդաղեցնել ածխաջրերի քայքայման արագությունը, ինչը նշանակում է, որ դուք էներգիայի ավելի հավասարաչափ պաշար կստանաք, ինչը կօգնի նվազեցնել շաքարով եւ ածխաջրերով հարուստ մթերքներին ձգտումը»,- ասել է սննդաբանը՝ նշելով, որ քաշը կորցնելիս դա շատ կարեւոր է:

Սպիտակուցը նաեւ օգնում է մկանային զանգված հավաքել, ինչն օգնում է նյութափոխանակության արագացմանը:

«Ձեր մկաններն ավելի ակտիվ կլինեն, ինչը կարող է բարելավել ձեր կազմվածքը, օգնել նյութափոխանակությանը, քանի որ մկաններն ավելի շատ կալորիաներ են սպառում, քան ճարպային հյուսվածքը»,- ասել է Ուիլքինսոնը:

Օրգանիզմում սպիտակուց պարունակող մթերքները տրոհվում են ամինաթթուների, որոնք բազմաթիվ գործառույթների են մասնակցում, այդ թվում՝ հորմոնների արտադրությանը: Օրինակ՝ թիրոզինը եւ ֆենիլալանինը կարեւոր են ադրենալինի արտադրության համար։ Թիրոզինը նաեւ ներգրավված է սերոտոնինի՝ այսպես կոչված «երջանկության հորմոնի» արտադրության մեջ:

Ուիլքինսոնը նախազգուշացրել է, որ սննդակարգում սպիտակուցի քանակը խորհուրդ է տրվում զգուշորեն բարձրացնել, քանի որ եթե այն շատ լինի, կարող է քաշի ավելացման հանգեցնել:

news.am