«Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Իլյա Լալազարյանը, Նանե Ենգիբարյանը և Մերի Շուշանյանը միջազգային The Earth Prize բնապահպանական մրցույթում իրենց «RenéMask» վերամշակման նախագծով անցել են եզրափակիչ փուլ։ Նրանք փորձում են էկոլոգիական թեմայով նորարարական լուծում առաջարկել աշխարհին։
Կլուծվեն ՀՀ բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի խնդիրները
Միտքն Իլյայի մոտ առաջացավ 2020 թվականին, երբ սկսվեց կորոնավիրուսի համավարակը և ամբողջ աշխարհում մասսայաբար սկսեցին օգտագործել բժշկական դիմակները։
Նախագծի վրա Իլյան սկզբում մի քանի ամիս միայնակ էր աշխատում, հետո, տարբեր շրջաններում, նրան միացան Նանեն ու Մերին։
«Պանդեմիայի սկսվելուց հետո շատ ենք տեսնում, որ դիմակները հայտնվում են գետնին, աղտոտում են մեր միջավայրը։ Որոշեցի ստուգել, թե ինչ նյութերից է բաղկացած բժշկական դիմակը ու պարզեցի, որ այն նույնպես պլաստիկի մի տեսակ է, ինչը բնապահպանական խնդիր կարող է առաջացնել։ Ուսումնասիրեցի, որ Հայաստանում ու տարածաշրջանում չկա բժշկական դիմակների թափոնների կառավարման սիստեմատիկ մշակված համակարգ»,– նշեց նախագծի հեղինակը։
Ասում է` որոշեց այդ խնդրով զբաղվել ու ստեղծվեց«RenéMask» նախագիծը։ Այն լուծում է առաջարկում ՀՀ–ում միանգամից 2 մտահոգիչ խնդրի համար, որոնք են շրջակա միջավայրի աղտոտվածությունը և էներգիայի այլընտրանքային աղբյուրների աճող պահանջարկը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am