Արաբական Միացյալ Էմիրություններում հնագետները հայտնաբերել են երկրի ամենահին շինությունները, որոնք առնվազն 8500 տարեկան են:
Դրանք ավելի քան 500 տարով ավելի հին են, քան նախորդ հայտնագործությունները, ասվում է Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության դեպարտամենտի մամուլի հաղորդագրության մեջ:
Հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված կառույցները գտնվում են Աբու Դաբի քաղաքից արևմուտք գտնվող Գաղա կղզում:
«Հայտնաբերված կառույցները պարզ, կլոր սենյակներ են,ունեն գրեթե մեկ մետր բարձրության քարե պատեր»-, ասվում է մամուլի հաղորդագրությունում։
Հնագետների խումբը հայտարարել է, որ «կառույցները հավանաբար տներ են փոքր համայնքի համար, որը կարող էր ապրել կղզում ամբողջ տարին»: Նրանք ավելացրել են, որ հայտնագործությունը բացահայտել է նեոլիթյան բնակավայրերի գոյությունը մինչև հեռավոր ծովային առևտրային ուղիների զարգացումը:
Հայտնաբերվել են նաև հարյուրավոր գտածոներ, որոնց թվում են «նուրբ մշակված քարե նետերի ծայրեր, որոնք պետք է որ օգտագործվեին որսի համար»: Հնագետները ենթադրում են, որ «հավանական է՝ համայնքը օգտվել է ծովի հարուստ պաշարներից»:
Մինչ այն պահը, երբ այդ կառույցներում հնագետները դի են հայտնաբերել, վստահ չէին, թե կոնկրետ ո՞ր ժամանակաշրջանին է վերաբերում բնակավայրը: Սակայն դիակի հետազոտությունից պարզ է դարձել, որ խոսքը մոտ 5000 տարվա վաղեմության մասին է:
«Գաղա կղզու բացահայտումները ցույց են տալիս, որ նորարարությունը, կայունությունը հազարամյակներ շարունակ եղել են այս տարածաշրջանի բնակիչների ԴՆԹ-ի մի մասը»,– ասում է վարչության նախագահ Մուհամեդ Ալ Մուբարաքը:
ԱՄԷ-ում հայտնաբերված ամենահին շինությունների նախորդ ռեկորդը Մարավա կղզու հայտնագործություններն էին, որոնք նույնպես Աբու Դաբիի ափերի մոտ էին, որտեղ 2017 թվականին հայտնաբերվել էր աշխարհի ամենահին մարգարիտը:
Հնագետները համոզված են, որ Աբու Դաբի կղզիները մի տեսակ «բերրի ափ» են՝ ի տարբերություն «չոր և անհյուրընկալ» կղզիների, որտեղ վերաբնակիչները դեպի կղզիներ ձգտում են « տնտեսական և բնապահպանական պայմաններով հրապուրված»: