Ա.Մ. Օբուխովի անվան գիտությունների ռուսական ակադեմիայի մթնոլորտային ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները կարողացել են բացատրել Շպիցբերգենի արկտիկական արշիպելագում ջերմաստիճանի բարձրացման պատճառը։ Այս ամենը պայմանավորված է մի երևույթով, որը կոչվում է «տաքացուցչի էֆեկտ»: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ինստիտուտի մամուլի ծառայությանը։
Երկարատև օդերևութաբանական դիտարկումների ընթացքում հետազոտողները պարզել են, որ այն օրերին, երբ Շպիցբերգենում պարզ եղանակ էր, ափի մոտ ջերմաստիճանը +10 աստիճան էր, սակայն բուն արշիպելագի շրջակայքում այն չէր բարձրանում – 5-ից:
Արդյունքում փորձագետները եկել են այն եզրակացության, որ անսովոր տաք եղանակը և ամպերի բացակայությունը կարող են պայմանավորված լինել օդերևութաբանական երևույթով, ինչի արդյունքում լեռնաշղթաների թիկունքային կողմում ջերմաստիճանը զգալիորեն բարձրանում է։ Նման եղանակի երկարատև պահպանումը հանգեցնում է սառցադաշտերի և ձյան ակտիվ հալոցքի:
Գիտնականները կարծում են, որ իրենց աշխատանքի արդյունքները կօգնեն ավելի ճշգրիտ կանխատեսել և ուսումնասիրել Արկտիկայի կլիմայի փոփոխությունը։