Շատերի մոտ սթրեսի պատճառով որովայնը սկսում է մեծանալ։ Սննդաբան Լյուբով Պիշչալկինայի (Ռուսաստան) կարծիքով՝ դրա մեղավորը կորտիզոլ հորմոնն է։
Կորտիզոլը սթրեսի հորմոն է, եւ երբ այն շատ է արտադրվում, օրգանիզմը սկսում է ավելի արագ մաշվել եւ ծերանալ: Կորտիզոլը հատկապես բացասաբար է ազդում անոթների եւ սրտի վրա։ Կորտիզոլը նաեւ որովայնի մեծացման է հանգեցնում: Ավելին, խնդիրն այն է, որ, որպես կանոն, դուք չեք կարող կորտիզոլային որովայնից «ազատվել» դիետայի եւ վարժությունների միջոցով:
«Կորտիզոլը պաշտպանիչ հորմոն է։ Երբ մենք վտանգի մեջ ենք, մեզ ամուր ոտքեր եւ ձեռքեր են պետք՝ վազելու համար, իսկ ճարպը պաշար է սոված օրվա համար: Պահպանված ճարպը պաշտպանում է կենսական օրգանները եւ ապահովում սնուցումը: Որովայնն իդեալական տեղ է»,- ասել է մասնագետը։
Ժամանակակից մարդը մեծ սթրեսի է բախվում, եւ կորտիզոլը հաճախ մնում է նրա օրգանիզմում: Արդյունքում երիտասարդանում են, այսպես կոչված, ծերության հիվանդությունները՝ շաքարային դիաբետը, օստեոպորոզը եւ սրտանոթային պաթոլոգիաները։
Կորտիզոլի ազդեցության տակ օրգանիզմը բառացիորեն մաշվում է: Բայց այս հորմոնի կործանարար ազդեցությունը, ըստ փորձագետի, կարելի է նվազեցնել.
- փորձեք գլխանց սթրեսի մեջ չընկնել,
- եթե տհաճ իրավիճակն անխուսափելի է, շատ մի մտածեք դրա մասին եւ մանրամասն մի քննարկեք այն,
- սահմանափակեք շփումը կասկածելի մարդկանց եւ պանիկյորների հետ,
- փորձեք քնել օրական առնվազն 8 ժամ,
- արագ հանգստանալու համար շնչառական վարժություններ կիրառեք,
- ավելի հաճախ ժամանակ անցկացրեք արեւի տակ եւ դրսում,
- սնվեք լիարժեք. սննդակարգը պետք է բավարար քանակությամբ սպիտակուցներ եւ ճարպեր, ինչպես նաեւ միկրոէլեմենտներ պարունակի: