Գիտնականներն ուսումնասիրում են ծաղկային նեկտարի ներուժը լեյշմանիոզի դեմ պայքարելու համար։
Leishmania մակաբույծները տարեկան վարակում են ավելի քան մեկ միլիոն մարդու, ասվում է PLOS Neglected Tropical Diseases ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ լեյշմանիոզը ազդում է աշխարհի ամենաաղքատ մարդկանց վրա եւ կապված է այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են թերսնումը, աղքատությունը եւ թուլացած իմունային համակարգը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի փոփոխությունները, ինչպիսիք են անտառահատումները եւ ուրբանիզացիան:
Վիսցերալ լեյշմանիոզը կարող է առաջացնել ջերմություն, լյարդի եւ փայծաղի մեծացում, անեմիա եւ քաշի կորուստ: Հիվանդության այլ ձեւերից են մաշկային լեյշմանիոզը, որն առաջացնում է խոցեր եւ մաշկի այլ վնասվածքներ, որոնք հաճախ հանգեցնում են սպիների եւ նույնիսկ հաշմանդամության, եւ լորձաթաղանթային լեյշմանիոզը, որը վնասում է բերանի, քթի եւ կոկորդի լորձաթաղանթը:
«Այս նույն միացությունները կարող են նվազեցնել վարակը նեկտար սպառող ավազի ճանճերի մեջ»,-ասում է հետազոտության հեղինակ Էվան Պալմեր-Յանգը:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարբեր ֆիտոքիմիկատների կոնցենտրացիաները, որոնք առկա են ծաղկի նեկտարում, ավելի քան բավարար են Leishmania-ի աճը կանխելու համար:
Եթե ծաղկի նեկտարի միացությունները նույնքան արդյունավետ են վայրի բնության մեջ Leishmania-ի մակաբույծների դեմ, որքան ցույց են տալիս լաբորատոր փորձերը, նման բույսերի ռազմավարական մշակումը կարող է օգնել նվազեցնել Leishmania-ի մակաբույծների բեռը ավազի ճանճերի վրա, ասում են հետազոտողները: