Գիտնականներն առաջարկել են քրոնիկական, պաթոլոգիական ցավի բուժման արդյունավետ միջոց
Advertisement 1000 x 90

Գիտնականներն առաջարկել են քրոնիկական, պաթոլոգիական ցավի բուժման արդյունավետ միջոց

1664թ. ֆրանսիացի փիլիսոփա եւ գիտնական Ռենե Դեկարտն առաջին անգամ հայտարարեց, որ ուղեղն է պատասխանատու ցավի զգացողության համար։

Սակայն կարեւորագույն հարցն անպատասխան է մնում. ինչպե՞ս է մարդու ուղեղը ցավն զգում։ Մասնավորապես, ջերմային ցավը, այնպիսին, երբ ասես կպչում ես բաց կրակի կամ տաք թավայի։

Քեյզի Արեւմտյան ռեզերվային համալսարանի Բժշկական դպրոցի նեյրոգիտությունների բաժնի հետազոտողների խմբի կարծիքով՝ իրենք պատասխանը գտել են. դա նեյրոնային շղթա է, որը ներառում է ողնուղեղի նեյրոնները եւ ազդանշանային ուղին, պատասխանատու է այն բանի համար, թե ինչպես է զգացվում ցավն այրվելու դեպքում։

Նրանց կարծիքով՝ իրենց բացահայտումը, որը վերջերս հրապարակվել է Neuron ամսագրում, կարող է հանգեցնել քրոնիկական, պաթոլոգիական ցավի (ինչպիսին են կրակող, ծակող կամ այրող ցավերը) ավելի արդյունավետ բուժման, քանի որ դա կարող է կապված լինել նույն ազդանշանային ուղու հետ։

Հետազոտողներն ուսումնասիրել են ողնուղեղի նեյրոնները եւ դրանց դերը թերմիկ ցավի դեպքում՝ փորձ կատարելով մկների վրա եւ հետեւելով տաքացած շերտերին նրանց տված արձագանքին։ Այս պրոցեսի ընթացքում գիտնականները պարզել են ողնուղեղի նեյրոնների (ErbB4+) վերջերս բացված դասի ակտիվացում, որոնք առաջացնում են ողնուղեղին հաղորդվող ջերմային ազդանշաններ։

Նրանք ցանկացել են պարզել, թե պատասխանում են արդյոք այդ նեյրոնները ջերմային ցավին։ Գոյություն ունի դա ստուգելու մի քանի միջոց, ներառյալ ErbB4+ նեյրոնների ոչնչացումը։

Հետազոտողները ստացել են տոքսին՝ ուղղված հենց ErbB4+ նեյրոններին։ Նեյրոնների ոչնչացումից հետո արձագանքը ջերմային ցավին խախտվել է։ Դա ցույց է տվել, որ ErbB4+ նեյրոնները հատուկ ձեւով կապված են այն բանի հետ, թե ինչպես է զգացվում ջերմային ցավը, եւ դրանց ոչնչացման դեպքում ցավն ավելի չի պակասում։

Հետազոտողները նաեւ ուսումնասիրել են նեյրեգուլին 1-ի (NRG1) դերը, որը մասնակցում է բջջային շատ ֆունկցիաներում։ Նրանք հայտնաբերել են, որ NRG1-ը եւ նրա ErbB4 ռեցեպտորային տիրոզինկինազան (որը հաճախ անվանում են NRG1-ազդանշանում) նույնպես մասնակցում են ջերմային ցավ զգալուն։

Գիտնականների կարծիքով՝ իրենց հետազոտությունը ցույց է տվել, որ պաթոլոգիական ցավը կարելի է նվազեցնել ErbB4+ ինհիբիտորի կամ NRG1պեպտիդի ներմուծման միջոցով։

news.am